«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.«Երեկ ինձ մեկն ասում է՝ շատ չե՞ս հիանում Կարեն Կարապետյանի կառավարությամբ։ Միանգամից ասեմ, որ ոչ մի կառավարություն, ոչ մի չինովնիկ և ոչ մի իշխանավոր չի կարող արժանանալ ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի հիացմունքին: Եվ այդպես է ոչ միայն մեր, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրներում․ Կորեայում իրենց առաջնորդով գուցե հիանում են, բայց պարզ է , որ «իրավիճակի փոփոխությունից» հետո նույն այդ հիացողները կփշրեն իրենց կուռքի արձանները այնպիսի փոքր կտորների, որ դրանք նույնիսկ որպես մետաղի ջարդոն հնարավոր չի լինի հանձնել։
...Մենք բոլորս պետք է փորձենք սահմանափակել մեր «էգոն» և լինենք փոքր-ինչ ավելի բարյացակամ։ Դա ամենևին չի նշանակում, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն, անպայման, կհաջողի կամ այդ կառավարության անդամները չեն հասցրել սխալ բան անել։ Հիացմունք, կրկնեմ, չկա և չպիտի լինի։ Բայց երբեմն արժե մարդկանց մի փոքր քաջալերել։ Երբ 22 տարի առաջ Վանո Սիրադեղյանն ինձ առաջարկում էր թերթի խմբագիր դառնալ, իմ առաջին ռեակցիան շատ բնական էր՝ ես ընդունակ չեմ թերթ խմբագրել, ինչին Վանոն պատասխանեց՝ ես ավելի լավ գիտեմ, թե ով ինչի է ընդունակ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը