«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկող տարվա գարնանը Հայաստանում իսկական ընտրական բում է սպասվում: Փաստորեն նոր` փոփոխված Սահմանադրությամբ քաղաքական մեծ նշանակություն ունեցող եւ մեծ տարածք ընդգրկող ընտրությունները չորսն են. խորհրդարանական, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները: Վերջին երկուսը արդեն տեղի են ունեցել, իսկ մյուս երկուսը` խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, պետք է տեղի ունենան եկող տարի գարնանը: Ավելին՝ երբ «Ժողովուրդ» օրաթերթը օրենսդրության պահանջները եւ ընտրությունների ժամկետները համադրեց, ստացվեց, որ խորհրդարանական ընտրությունները դեռ չվերջացած սկսվելու են Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական գործընթացները, մասնավորապես թեկնածուների առաջադրումը: Արդյունքում, հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության խնդիրն ընդդիմադիր քաղաքական ուժերի համար բավական բարդ լուծելի է լինելու: Իսկ թե որ քաղաքական ուժերը կկարողանա այդ վիճակից պատվով դուրս գալ, ցույց կտա ժամանակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը