«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն , տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը մտադիր է «Ռոստելեկոմ» ընկերության իր նախկին գործընկերներին տեղավորել բարձր պաշտոնների: Հայկ Ֆարամազյանին՝ ՊԵԿ-ում վարչության պետ դարձնել, Արա Յաղջյանին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական: «ՉԻ»- «Հա, բայց լրատվամիջոցներն ինչո՞ւ են իրար խառնվել: Կարևորը, որ Վահան Մարտիրոսյանն ու Հայկ Ֆարամազյանը մայր ու աղջիկ չեն, իսկ կառավարությունն էլ դպրոց չէ: Իսկ Կարեն Կարապետյանը միայն մայր ու աղջկա՝ նույն դպրոցում աշխատելն էր անթույլատրելի համարել: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ պետական մարմիններն առաջիկայում մտադիր են փոխել կապի օպերատորին և օգտվել «Ռոստելեկոմի» ծառայություններից, ապա դա նույնպես հասկանալի է: Կարեն Կարապետյանը «Ռոստելեկոմի» հետ բազմաթիվ թելերով է կապված: Ավելի ճիշտ՝ կաբելներով: Իսկ նման կապերը, որպես կանոն, պարտավորեցնում են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը