ՊՆ-ն շարունակում է պրիմիտիվ գողությունների շրջանակներում թանկ ավիատոմսեր գնել։ Օրինակ, հոկտեմբերի 24-27-ի համար «Ավիատուր գրուպից» Մոսկվայով դեպի Ֆրանկֆուրտ և հետադարձի տոմսը գնել է 897 հազար դրամով կամ 1700 եվրոյով։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
«Նախարարությունն այս անգամ ազնվաբար նշել է, որ տոմսը բիզնես դասի է։ Ամենայն հավանականությամբ այդ թանկարժեք տոմսը գնվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի համար, քանի որ նա հոկտեմբերի 25-26-ը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում պետք է մասնակցեր Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին։ Համեմատության համար կարող ենք նշել, որ եթե մենք նույն չվերթով տոմսը գնենք հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ի համար, ապա էկոնոմ դասի մեկ տոմսը կարժենա 450 եվրո կամ 240. 000 դրամ, այսինքն 3-4 անգամ էժան։
Իսկ նոյեմբերի 2-6-ին Մոսկվայով հետադարձով Բրյուսել էկոնոմ դասի մեկ տոմսի համար ՊՆ-ն վճարել է 423 հազար դրամ կամ 800 եվրո այն դեպքում, երբ նույն օրերի համար այսօր էլ հնարավոր է տոմս գնել կրկնակի էժան՝ 400 եվրոյով կամ 200.000 դրամով, իսկ ուկրաինական ավիաընկերությունով՝ 350 եվրոյով»,-գրել է թերթը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը