«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը օրերս հայտարարեց, որ իրենք օրենսդրական նախագիծ են պատրաստում, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահ լինել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում այդ նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: «Նախաձեռնությանը մոտենում եմ միանգամայն հանգիստ, եթե կա բացառություն, որը մեզ անհրաժեշտ է, եթե երկրի նախագահին չվերաբերի, որովհետեւ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի նախագահն է, դա առանձնահատուկ կարգավիճակ է»,- պատասխանեց Սիմոնյանը: Բայց երբ նրանից հետաքրքրվեցինք, թե այսինքն՝ ինքը դե՞մ է, նա ավելի հիշեց, որ ինքը չի կարող դեմ լինել: «Ես դեմ արտահայտելու ինչ բան ունեմ, ինչ իրավասություն ունեմ, եթե կառավարությունը այդպիսի որոշում ընդունի, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես արտահայտում եմ իմ կարծիքը»,- պատասխանեց Սիմոնյանը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը