«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀԱԿ-ը բանակցում է Գագիկ Ծառուկյանի հետ` ԲՀԿ-ի հետ համագործակցված, դաշինքով ԱԺ ընտրություններին մասնակցելու շուրջ: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, որն ասաց, թե նման բան չկա: Սակայն նման բանակցության հնարավորությունը չբացառեց. «Հնարավոր եմ համարում ցանկացած ուժի հետ բանակցություն, ով իր առջեւ խնդիր է դնում իրական իշխանափոխության»: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն էլ նշված լուրերի առնչությամբ ասաց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ում վառ երեւակայության մեջ են այդ լուրերը ծնվում եւ հետո համապատասխանաբար շրջանառության մեջ դրվում: Ինչ-որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում էր փոխանցել քաղաքականություն վերադառնալու թեմայի հավանականության վերաբերյալ, ինքն արդեն իսկ ասել է: Այս պահին ես նման գործընթացի մասին որեւէ տեղեկատվություն չունեմ, այսինքն՝ գործնական գործընթացի, որի մասին Դուք հիմա մատնանշում եք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը