Ի՞նչ կա Լավրովի «սեյֆում»` ԼՂ-ի խնդրի մասին

Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարեցին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ղարաբաղյան կարգավորման թեմայի շուրջ առաջարկներ է ներկայացրել: Տպավորություն էր ստեղծվում, թե Մոսկվան Բաքվի հետ ինչ-որ պայմանավորվածությունների է եկել` առանձին բանակցված փաստաթղթի շուրջ: Բայց ահա, Լավրովը, վերջապես, անդրադարձավ Բաքվի կողմից անընդհատ շահարկվող այս թեմային: Ռուսաստանը հանդես չի եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին որևէ նոր փաստաթուղթ ընդունելու նախաձեռնությամբ։ 2015-ին Ռուսաստանի արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Երբ Լավրովին խնդրել են մեկնաբանել խաղաղության բանակցությունների շրջանակներում «Լավրովի փաստաթղթի կամ առաջարկների» մասին հրապարակումների հայտնվելը, Լավրովը պատասխանել է. «Դեռ գոյություն չունի որևէ «Լավրովի փաստաթուղթ» կամ նման մի բան»։ Լավրովն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում գոյություն ունի միայն մի քանի փաստաթուղթ. «Կան մի շարք փաստաթղթեր, դրանք մոտ 4-5-ն են, միգուցե 6-ը, որոնք (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահները պատրաստել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը եղել է այն մասին, որ որպես առաջին քայլ պատրաստվեն հակամարտության կարգավորման սկզբունքները և հետո արդեն այդ սկզբունքների հիման վրա պատրաստվի խաղաղության համաձայնագիր, որը կունենար իրավաբանորեն պարտավորեցնող և ոչ թե քաղաքական բնույթ։ Տվյալ փաստաթղթի տարբերակները համանախագահների կողմից ներկայացվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Դրանք այդպես ներկայացված վիճակում գտնվում են այդ կազմակերպության սեյֆում։ Դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է փաստաթղթեր համարել»։ Լավրովը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում հակամարտության կարգավորման գործընթացում որոշ դադարից հետո կողմերը վերսկսել են «հանգուցալուծումը որոնելուն» ուղղված դիվանագիտական շփումները: «Նման հանգուցալուծումներ ներկայումս որոնվում են գաղափարների մակարդակով, բարձրաձայն մտքերի մակարդակով։ Ես մի շարք հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իմ գործընկերների հետ։ Մենք բոլորս դա քննարկում ենք նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների հետ։ Գոյություն չունեն այլ փաստաթղթեր, բացի նրանցից, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ-ին։ Մնացյալ բոլորը որոնում է, դա ուղեղային գրոհ է»,- ասել է նա։ Բանակցություններն ընթանում են «Որևէ բան համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքի հիման վրա, ասում է Սերգեյ Լավրովը: Նոյեմբերին մինչդեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու և Երևան այցերի ընթացքում ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ է ներկայացրել. «Այդ առաջարկները ընդգրկում են այն պայմանավորվածությունները, որ նախագահները ձեռք բերեցին 2014-ին Սոչիում, Նյուփորթում և Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ և որոնց հիմքը Մադրիդյան սկզբունքներն էին: Նորացված Մադրիդյան սկզբունքների վեց կետերը հանրությանը հայտնի են` Հայաստանի Զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղին հարող օկուպացված տարածքներից, ինչպես նաև այլ հարցեր»: Սակայն Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, դեկտեմբերի վերջին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Լավրովի ներկայացրած առաջարկների մասին լուրերին, նշում էր․ «Մենք որևէ պաշտոնական նման փաստաթուղթ չենք ստացել»: Ինչու է Լավրովն ակնարկում, թե կան մի շարք փաստաթղթեր` 4-5-ն, միգուցե 6-ը և դրանք ներկայացված վիճակում գտնվում են այդ կազմակերպության սեյֆում։ Դեռ ավելին, նա շեշտում է, թե դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է փաստաթղթեր համարել: Մի կողմից Լավրովը հերքում է Բաքվին, թե` Լավրովի փաստաթուղթ չկա», բայց մյուս կողմից մի տեսակ լրացնում է Ադրբեջանի իշխանություններին, որ կան մի քանի փաստաթղթեր: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, եթե կողմերը բանակցում են Մադրիդյան սկզբունքներով` կարգավորման տարբերակի շուրջ: Մանավանդ, այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ, այնուամենայնիվ, Լավրովը 2010-ին ներկայացրել է ինչ-որ առաջարկներ: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ-որ փոխհամաձայնեցված փաստաթղթի շուրջ եկել էին ընդհանուր հայտարարի, բայց հիմա Լավրովը մի կողմից դա ցանկանում է հերքել, մյուս կողմից հաստատել, թե շատ փաստաթղթեր կան: Իսկ գուցե Լավրովն իր «սեյֆում» ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ինչ-որ մի տարբերակ ունի՞, բայց նա այժմ նպատակահարմար չի համարել հրապարակայնացնել, քանի որ դրանից ակնհայտ կդառնա, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հայկական կողմի համար ոչ բարենպաստ պայմաններով ինչ-որ սկզբունքներ են մշակել` ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունների ամենաուշագրավ փուլերում... Թամար Բագրատունի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am