Hraparak.am. Սյունիքի մարզում համայնքների խոշորացում է կատարվում: Դրա արդյունքում Արավուս, Քարաշեն, Կոռնիձոր, Խնածախ, Վաղատուր, Խոզնավար համայնքները միավորվել են, կենտրոն է դարձել Տեղ գյուղը: Համայնքի ղեկավար է ընտրվել Արտուր Շադունցը: Գյուղում ասում են՝ կարգին տղա է, հանգիստ, համեստ, աշխատասեր:Hraparak.am –ի տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Արտուր Շադունցն ասաց, որ այդ նշանակումը դեռ չի հաստատվել. «Երբ որ կհաստատվի, կզանգեք, ես ձեր հարցերին կպատասխանեմ: Ես առաջին անգամ եմ նման բան լսում, որ անունը տալիս եք և ասում եք՝ հավակնում է դառնալ ձեր տեղակալը, ո՞վ է տվել ինֆորմացիան: Նման բան չկա, ես չգիտեմ՝ ձեզ ով ա տվել էդ ինֆորմացիան, բայց դուք սխալ ինֆորմացիա ունեք: Երբ մի քանի օր հետո դառնա իմ տեղակալը, ես կասեմ՝ ներողություն եմ խնդրում, դուք ճիշտ էիք: Ես տեղակալ չունեմ, սկի նստելատեղ չունեմ էս պահին, արի տեղում ես քո հարցերին կպատասխանեմ: Այս պահին ես ոչինչ էլ չունեմ, հաստիքացուցակ չկա հաստատված: Տիգրան Խաչատրյան տեղակալ ես չունեմ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը