Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի շուրջ աղմուկը չի դադարում. ի՞նչ կապ ունի Արշակ Հակոբյանը ՃՈ չարաշահումների հետ. Ժողովուրդ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է մնալ ՀՀ ոստիկանության «աքիլլեսյան գարշապարը»: Փորձը ցույց է տալիս, որ այստեղ պետերը երկար չեն դիմանում: Պետական այս կառույցը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ այստեղ շատ են կոռուպցիոն ռիսկերը, մեծ փողեր են շրջանառվում: Սակայն ՃՈ-ի շուրջ առաջացող պարբերական աղմուկները միայն պետերի անընդհատ եւ «դեռ չնշանակված» փոփոխությունները չեն: Այսպես, ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվում է մի գործ, որն առնչվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Իսկ ինչ կապ կարող է ունենալ ոստիկանապետի թիկնազորի պետը ճանապարհային ոստիկանության հետ: Բանն այն է, որ ըստ օդում կախված լուրերի՝ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել: Ենթադրվում է` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը: Պարզից էլ պարզ է, որ ճանապարհային ոստիկանությունը եկամտաբեր կառույց է, առավել եւս վարորդներին տուգանելու` օր օրի ավելացող տարատեսակ մեթոդների ներմուծման պարագայում: Եվ, ըստ երեւույթին, ոստիկանապետի թիկնազորի պետը որոշել է առյուծի բաժնից մի կտոր էլ իրեն բաժին հանել: Իսկ որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտնեց. «Շրջանառվող լուրերը ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մեկնաբանվել չեն կարող, սակայն, այնուամենայնիվ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում Արշակ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»: Չնայած ԱԱԾ հավաստիացումներին` հարկ ենք համարում հիշեցնել մամուլի հրապարակումներից մեկը: Այսպես՝ տեւական ժամանակ քաղաքական ու իրավական շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը դեռեւս 2014-ին ձերբակալված է եղել եւ պահվել ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին 2014 թվականի մայիսի 7-ին գրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: Ինչեւէ, շարունակելով ՃՈ թեման՝ նկատենք, որ այս կառույցում պետերը բավականին հաճախ են փոխվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ որն է, ի վերջո, ՀՀ ոստիկանության սույն ենթակառուցվածքի` պետերի առումով տարերային լինելու պատճառը: Որքան էլ անսպասելի էր, ՃՈ նախկին պետերը չեն կիսում այն տեսակետը, որ ՃՈ-ն ոստիկանության «աքիլլեսյան գարշապարն» է: Ինչու ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում: Մեր հարցին ի պատասխան` ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը նշեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել. շատ ներողություն: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ ճանապարհային ոստիկանությունը «աքիլլեսյան գարշապար» է դարձել: Ճանապարհային ոստիկանությունը շատ լուրջ կառույց է, շատ մեծ աշխատանք է կատարում: Այնպես որ…»: Թեեւ Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն, ինչպես արդեն նկատեցինք, վերեւների ուշադրությունը մինչ օրս սեւեռված է ՃՈ-ի վրա: Այստեղ աշխատելը մշտապես յուղոտ պաշտոն է համարվել, իսկ հիմա այն, կարծես, գլխացավանքի է վերածվել: Օրինակ՝ ՃՈ վերջին պետը՝ Արմեն Հակոբյանը, որը շատ կարճ ժամանակ առաջ ազատվեց աշխատանքից, աշխատեց ընդամենը 1 տարի 3 ամիս: Նրա նախկինը՝ Արտակ Հարությունյանը, դիմացավ ավելի քիչ՝ ընդամենը 8 ամիս: Մարգար Օհանյանից հետո ՃՈ ամենաերկարամյա պետն Արսեն Գալստյանն էր, որն աշխատեց 3 տարի: Հեռանալուց հետո նա նշանակվեց ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ՝ ի տարբերություն իրեն փոխարինածների, որոնք դեռ «հանգստանում են»: Ո՞րն է պատճառը, որ ՃՈ պետերը երկարակյաց չեն: «Ժողովուրդ»-ն այս հարցով դիմեց մինչեւ վերջերս ընդհատակում գտնվող Արմեն Հակոբյանին. «Ես չեմ կարծում, որ ճանապարհային ոստիկանությունում խնդիրներն ավելի շատ են, կամ պետերը երկար չեն աշխատում: 2-3 տարին նորմալ ժամանակահատված է պաշտոնավարելու համար»,- պատասխանեց ՃՈ նախկին պետը: Մեր ճշտող հարցին` այդ դեպքում ինչու են պետերն անսպասելի լքում իրենց պաշտոնը` այլ պաշտոն, որպես կանոն, չզբաղեցնելով, Արմեն Հակոբյանը հորդորեց այդ եւ այլ հարցերով լրատվական բաժին դիմել: Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանի շուրջ տեւական ժամանակ տարբեր լուրեր էին շրջանառվում: Ըստ որոշ տեղեկությունների` ՃՈ նախկին պետը համարանիշներ էր վաճառել, ինչի արդյունքում ավելի ուշ ՃՈ աշխատակիցներ էին կալանավորվել: Ինչպես հայտնի է` Արմեն Հակոբյանի անունը շրջանառվում էր նաեւ Մատաղիսի գործի սխալ վճռի մեջ: Ասել է, թե Ա. Հակոբյանի սխալ գործելաոճի հետեւանքով զինծառայողների սպանության գործով տեղի էր ունեցել դատական սխալ: Իսկ հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՃՈ պետ նշանակվեց Եգոր Կարապետյանը, ով մինչ այդ Արմեն Հակոբյանի տեղակալն էր: Հուսանք՝ նորանշանակ պետը եւս աղմկալի պաշտոնաթողություն չի ունենա եւ կկարողանա դիմակայել պաշտոնի գայթակղությանը՝ միաժամանակ բավարարելով թիկնապահ-ղեկավարների պահանջները:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am