Իրանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ ԼՂ խնդրում

Ադրբեջանական գործակալությունները օրերս ուշագրավ տեղեկություն հայտնեցին: Իրանը Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից խոչընդոտել է ճգնաժամի մեծացմանն ու ձգտել է հարթել տարաձայնությունները, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցի իրանական թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին: «Եթե հայացք նետենք անցյալին, ապա կտեսնենք, որ Իրանը ամենաբարդ ժամանակներում ձգտել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները։ Տվյալ պահին, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր խաղալ հակամարտության կարգավորման մեջ»,- ըստ գործակալության՝ ասել է նա։ Անսարին հավելել է նաև, որ բանակցություններ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան պլանավորված այցի հետո, և երբ լինի վերջնական որոշում, ապա կհայտարարվի դրա մասին։ Անսարիի խոսքով՝ երկու երկրները մշտապես անցկացնում են քաղաքական քննարկումներ, և կապերի զարգացումը ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի հիմնական նպատակն է։ Իրան-Արևմուտք հարաբերություններում նկատվող ջերմության պայմաններում, Իրանի` որպես տարածաշրջանի հիմնական խաղացող դերի մեծացման պայմաններում Իրանի ձգտումները` նաև ղարաբաղյան հակամարտության գործընթացում ներգրավել` ինքնին ուշագրավ է: Ավելին, պարզվում է, որ Իրանն արդեն իսկ քննարկել է Ալիևի հետ այդ թեման: Իսկ արդյոք քննարկվե՞լ է այդ հարցը Հայաստանի իշխանությունների հետ: Օրերս, Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին քննարկել էին հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Նրանք մտքեր էին փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել նաև այդ ամենի դրական ազդեցությանը` ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Այդ համատեքստում զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում, բանակցությունների շնորհիվ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում: Իրանի նախագահն ընդգծել էր Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամության  մասին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների  իրագործման  ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը: Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը: Պաշտոնական հաղորդագրության մեջ, իհարկե, ԼՂ խնդրի մասին հիշատակում չկար, բայց չի բացառվում, որ պաշտոնական Թեհրանը նաև Երևանի հետ է քննարկել ԼՂ կարգավորման գործընթացում Իրանի հնարավոր մասնակցության հարցը: Սա դեռ ամենը չէ: Ռուսական գործակալություններն էլ հայտնում են, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության` կողմերը քննարկել են տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը։ Փաստացի Իրանը լուրջ հետաքրքրվածություն է ցուցաբերում ԼՂ խնդրի կարգավորման շուրջ: Թե ինչ կպատասխանեն այս ձգտումներին պաշտոնական Երևանն ու Բաքուն` պարզ կլինի առաջիկայում: Բաց է մնում նաև հարցը` Իրանը ԼՂ խնդիրը, փաստորեն, քննարկել է Մոսկվայի, Բաքվի հետ, իսկ Երևանի՞... Նկատենք, որ Իրանը մշտապես ցույց է տվել իր հետաքրքրվածությունը ԼՂ խնդրում` որպես միջնորդ հանդես գալու: Սակայն պաշտոնական Երևանը մշտապես պատասխանել է, որ ԼՂ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է: Սակայն հիմա իրավիճակ է փոխվել, և Իրանն այլ կարգավիճակ ունի այսօր, քան նախկինում էր: Հիշեցնենք, որ Իրանը միջնորդական դեր էր ցանկանում ստանձնել 1992-ին, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ օրերին: Նույնիսկ այդ շրջանում Հայաստանը և Ադրբեջանը Թեհրանում ստորագրեցին մեկշաբաթյա հրադադարի մասին առաջին փաստաթուղթը: Ավելին, 1992թ. մայիսին հրադադարի հաստատման նպատակով, պլանավորվել էր Թեհրանում կազմակերպել Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ գագաթաժողովը: Թեհրան էր մեկնել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց այդ գագաթաժողովը չկայացավ, քանի որ մայիսի 8-ին Շուշին ազատագրվեց, ու այսպիսով Իրանի ամենալուրջ միջնորդական փորձը ձախողվեց: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am