«Նախարարի ձեռքից մեդալներ ստացան ու երկու օր հետո կալանավորվեցին...»

«Ահաբեկչություն բառը, եթե պարզաբանենք, կհասկանանք, որ կոմունիկալ կարևոր օբյեկտների պայթեցում պետք է նախատեսվի, Հայաստանում դա կարող է լինել ատոմակայանը կամ մետրոն:Բայց չեմ կարծում, որ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման անդամները ընդունակ լինեին նման չարիք գործելու»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց հետախույզ վետերանների միավորման նախագահ, ազատամարտիկ Սուրեն Կարապետյանը: Որպես նախկին հետախույզ և հրամանատար Սուրեն Կարապետյանը փաստում է, որ ԱԱԾ-ն ամեն դեպքում բաց չի գործել, քանի որ կալանավորվածներին կարող էին բռնել գործողություն իրականացնելուց առաջ և այդ դեպքում այսքան տարատեսակ քննարկումներ չէին լինի: Ազատամարտիկը չի ուզում որևէ կոնկրետ թեզ առաջադրել: Նա ընդգծում է, որ չի ճանաչել զինված խմբավորման ղեկավարին, սակայն ավելի ուշ ձերբակալված ազատամարտիկների մեջ իր լավ ընկերներն են.« Մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանության նախարարից մեդալներ էին ստացել` ձերբակալվեցին: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի 25 ամյակի առիթով մեդալներ ստացան ու այդ հերոսները կալանավորվեցին:Խոսքս Աղասի Կարապետյանի և Էդվարդ Ներսիսյանի (Ապար) մասին է: Երկուսն էլ վիրավորված են եղել: Ապարը ու ես իրար հետ ենք պայթել մեքենայի մեջ: Երկուսիս վիճակն էլ ծանր էր ու հազիվ փրկվեցինք: Նրանք այն մարդիկ են, ում հետ ես ծանր օրեր եմ անցկացրել: Իրար հետ ենք մարտնչել: Նույնը կասեմ գնդապետ Խաչիկ Ավետիսյանի մասին: Խաչիկ Ավետիսյանը իր ընտանիքով է կռվել Ղարաբաղում: Գերի է եղել ու շատ տանջանքներ է կրել: Նա Մարտական խաչի ասպետ է»,-նշեց Սուրեն Կարապետյանը հավելելով, որ իրավական դաշտում իհարկե հանցագործության փաստն է հաշվի առնվում և ազատամարտիկների անցյալը հաշվի առնելով հարկավոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել: «Շատերը կարող են ասել` գնամ կրակեմ սրան կամ նրան: Բայց այդ խոսքի համար չեն դատում: Հիմա էլ հնարավոր չէ դատել տղաներին չարածների համար»,-ասաց հետախույզ վետերանը` կատարվածը ապսուրդ համարելով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Ավելի ուշ զինված խմբավորմանը աջակցելու համար կալանավորվեցին մի քանի ազատամարտիկներ: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am