ՌԴ-ն կոչ է անում չտրվել «հիստերիկ ստին»
ՌԴ-ն կոչ Է անում ՄԱԿ-ին՝ չտրվել Հալեպի եւ Իդլիբի իրադրության վերաբերյալ «հիստերիկ ստին»:
Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել Է Ռուսաստանի արատաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սիրիայի եւ Իրանի ԱԳ նախարարների հետ երկկողմ հանդիպումների եւ եռակողմ բանակցությունների արդյունքները:
Լավրովը նշել Է, որ Մոսկվան, ի տարբերություն արեւմտյան գործընկերների, մտադիր Է ավարտին հասցնել ահաբեկչության դեմ պայքարի գործը:
«Ահաբեկիչներին պետք Է ոչնչացնել»,- ասել Է Լավրովը:- Եվ եթե արեւմտյան մեր գործընկերները միայն խոսքով են զբաղվում հակաահաբեկչական պայքարով, ապա մենք, այնուամենայնիվ, լի ենք բանը գործնականում ավարտին հասցնելու վճռականությամբ»:
ՌԴ ԱԳ նախարարը համոզված Է, որ չի կարելի թույլ տալ, որ ահաբեկիչները Մոսուլից տեղափոխվեն Սիրիա: Այդ կապակցությամբ նա ասել Է, որ հարցը քննարկվելու Է ԱՄՆ-ի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
