«Դպրոցների և նախադպրոցական կառույցների բացումն ամեն դեպքում ռիսկային է» /տեսանյութ/

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը՝ ասաց, թե այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բավական լուրջ հաջողություններ կան գրանցված: «Բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, իսկ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապբուժօգնության կանչերի նկատելի նվազում»,-հայտարարեց Արտավազդ Վանյանը: Արտավազդ Վանյանի խոսքով՝ հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նվազել է շուրջ 60%-ով, 46%-ով նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը: Բայց այս ամենն, Վանյանի խոսքերով, չի նշանակում, թե գրիպը նահանջել է և պետք է թուլացնել զգոնությունը: «Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լինելու է համաճարակային ֆիլտր: Այն երեխաները, ում մոտ գրիպի թեթև նախանշաններ կլինեն, նրանք կմեկուսացվեն»,-ասաց Վանյանը՝ հավելելով, որ ուսումնական հաստատություններում այսօրվանից սկսած համապատասխան աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի դասերն սկսվելուն պես նորմալ ջերմաստիճան լինի: Վանյանը խորհուրդ է տալիս խուսափել կուտակումներից, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ դպրոցներում առաջիկա շրջանում բուֆետները չաշխատեն: «ԶԼՄ-ների միջոցով հնարավորություն եղավ հասարակության զգոնությունը բարձրացնել: Մենք զերծ մնացինք բարդացած դեպքերից և այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք հազարավոր փրկված կյանքեր: Առողջապահության նախարարությունը լիարժեք պատրաստված էր գրիպի դեմ»,- ընդգծեց Վանյանը: «Մեր առաջարկով երեք շաբաթ չբացվեցին դպրոցներն ու նախադպրոցական կառույցները, մենք այսօր դրա արդյունքն ունենք արձանագրված»,- ընդգծեց նա` նշելով, որ դպրոցների և նախադպրոցական կառույցների բացումն ամեն դեպքում ռիսկային է: «Հիմա հետաձգելու առաջարկով հանդես չենք գալիս, բայց սա բավականին ռիսկային է: Առողջապահության նախարարը խորհրդակցություն է հրավիրել ոլորտի համապատասխան ներկայացուցիչների հետ: Նրանց հետ համատեղ աշխատանք պետք է տանենք, որ վերաբացումից հետո երկրորդ ալիք չունենանք: Պետք է պահպանեն համապաստախան ջերմային ռեժիմը: Այսօրվանից արդեն սկսվել է ջերմային մոնիթորինգը դպրոցներում»,- փաստեց մասնագետը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am