Թուրքական օդուժի ինքնաթիռները փորձել են մտնել Սիրիայի տարածք
Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են մտնել Սիրիայի օդային տարածք, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ուժերում իր աղբյուրին: Թուրքական օդուժին պատկանող ինքնաթիռները փորձել են մտնել Սիրիայի օդային տարածք Հալեպի հյուսիսային ուղղությամբ, սակայն հետ են շրջվել սիրիացի և ռուս զինծառայողների նախազգուշացումներից հետո:
Կրկնվելու դեպքում զինվորականները կխոցեն թուրքական օդանավերը, հավելել է Sputnik-ի աղբյուրը։
