Փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Լոռու մարզի Թումանյան համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունն են սպասվում: Դա նշանակում է, որ հիշյալ համայնքներում արդեն իսկ մրցակցային լարված իրավիճակ է:
Նշենք, որ հունվարի 26-ին լրացել է թեկնածուների գրանցման վերջնաժամկետը։
Թումանյան քաղաքում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Լեւոն Զավարյանը եւ Թումանյանի քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանը:
Նկատենք, որ երկու թեկնածուն էլ ՀՀԿ անդամներ են:
Ի տարբերություն Թումանյանի՝ Տաթեւ համայնքն ունի երեք թեկնածու՝ նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Սիմոնյանը և անկուսակցականներ Իգոր Աբրահամյանն ու Վարշամ Բագրատյանը, ովքեր ինքնառաջադրմամբ են հանդես եկել:
Երեք թեկնածու է առաջադրվել Դիլիջանի քաղաքագլխի ընտրություններում:
Ի սկզբանե, գրանցված են եղել երեք թեկնածուներ՝ Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանը և ՀՀԿ-ական Պապիկ Թամամյանը, ով Դիլիջանի քաղաքապետի խորհրդատուն էր:
Պապիկ Թամամյանը հրաժարվել է քաղաքապետ դառնալու իր ցանկությունից, երբ հայտնվել է երրորդ թեկնածուն՝ Ժորա Սահաբալյանը, ինչից կարելի է ենթադրել, որ նրա առաջադրումը ունեցել է զուտ ընտրությունները չտապալելու նպատակ:
Հայելի.am-ի տեղեկությունների համաձայն` լարված մրցակցություն է սպասվում հատկապես Դիլիջանում:
Աստղիկ Ավագյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը