Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է ընտրվել հայտնի սցենարիստ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը։ Հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը ղեկավարում է հինգ անդամից բաղկացած Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որի անդամներն ընտրվում են վեց տարի ժամկետով եւ ամսական 2 հազար դոլարից մի փոքր պակաս աշխատավարձ են ստանում։ Թե որպես խորհրդի անդամ ինչ հարցեր է իր ուշադրության տիրույթում պահելու, Լեւոն Գալստյանը՝ ասաց. «Ինչ վերաբերում է իմ անելիքներին, դա խորհուրդը պետք է քննարկի, եւ ըստ այդմ կորոշվի իմ աշխատանքի ոլորտը։ Այս պահին մենք դեռ չենք էլ հանդիպել եւ միայն իմ գործընկերների հետ խոսել, քննարկելուց հետո պարզ կդառնա այն շրջանակը, որտեղ ես անելիքներ պետք է ունենամ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը