Երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի միջև: Past.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեկնաբանել է տեղի ունեցածը. -Այն, ինչ տեղի է ունեցել երեկ, ընդամենը թյուրիմացություն է եղել, որը առաջացել է այն պատճառով, որ հարցից առաջ չի հնչել լրատվամիջոցի անունը, չի եղել լրատվամիջոցը ներկայացնող համապատասխան բեյջ, միկրոֆոնն էլ չի ունեցել «Ազատություն» ռադիոկայանի տարբերանշանը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված արտահայտությունները ուղղված չեն եղել կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի դեմ: Եթե հարցուպատասխանից առաջ պարզ լիներ, թե որ լրատվամիջոցն է հարցեր ուղղում, լիներ համապատասխան լոգոյով միկրոֆոն, չէր լինի նաև այս ամենը: Ցանկացած մարդու մոտ էլ կարող էր կասկած առաջանալ, որ այդ ամենը կարող է սադրանք լինել և ուղղորդված ինչ-որ շրջանակների կողմից: Հույս ունեմ, որ միջադեպը չի խանգարի «Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերների հետ հետագա արդյունավետ համագործակցությանը, ինչպես եղել է մինչ օրս:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը