Ինչո՞վ են զբաղվում հայկական պատվիրակության անդամները Ստրասբուրգում.նախկին քաղբանտարկյալը բացահայտեց

«ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանից առաջ այստեղ ակցիաներ ենք կազմակերպում: Իմ կազմակերպած ակցիաների թիրախում միշտ եղել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը: Ես քաղաքական հալածյալ եմ և բոլորովին էլ երջանիկ չեմ , որ Հայաստանից հեռու եմ»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը: Նշենք, որ Գևորգ Մանուկյանը կալանավորվել էր մարտի 1-ի գործով, ավելի ուշ նա հալածանքներից խուսափելու համար լքել է Հայաստանը: Մանուկյանը պարբերաբար ակցիաներ է կազմակերպում Ֆրանսիայում՝ դրանք հիմնականում  պահանջատիրական ակցիաներ են: Երեկ՝ հունվարի 26-ին, ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ մի քանի հայ երիտասարդներ ակցիա են իրականացրել: Այս մասին Մանուկյանը հայտնեց. «Հեռուստացույցով տեսա, որ ակցիա են անում և բողոքում են ադրբեջանական ճնշումներից: Մտածեցի՝ մեր հայ երեխեքն են ու գնացի հասկանալու, թե ո՞վ է նեղացնում նրանց: Տեսա, որ հազարից ավելի քրդեր են նրանց կողքին ցույց անում, որոնք ի պաշտպանություն Օջալանի էին փողոց դուրս եկել: Ավելի ուշ նկատեցի Սամվել Ֆարմանյանին և Վահան Բաբայանին, որոնք արդեն դուրս էին գալիս նիստից: Երիտասարդներին  այդպես էլ չտեսա»,- նշեց Գևորգ Մանուկյանը՝ հավելելով, որ եթե ինչ-որ բան նախաձեռնվում է, պետք է մինչև վերջ տանել: Անդրադառնալով երկու հակահայկական զեկույցներին՝ Մանուկյանը նկատեց, որ ինքը հենց այդպիսի կանխատեսումներ է ունեցել: Նախկին քաղբանտարկյալը արձանագրել է  նաև մի փաստ: Դա այն է, որ ԵԽԽՎ նստաշրջանի հայկական պատվիրակության անդամներն ամբողջ ժամանակն անցկացնում են խանութներում: «Այստեղ ամսվա մեջ օրեր կան, երբ զեղջեր են լինում: Այդ զեղջերը լինում են առավոտյան 11-ից մինչև երեկոյան 18:00-ն: Հայկական պատվիրակության անդամներին ցանկացած ժամի կարող եք տեսնել այդ խանութնեորում: Նրանց նայելով՝ ճպուռի և մրջունի պատմությունն եմ հիում»,- ընդգծեց Գևորգ Մանուկյանը հավելելով, որ եթե պատվիրակության անդամները պատշաճ մակարդակով աշխատեին, երկրորդ բանաձևն էլ չէր ընդունվի: «Եթե աշխատանքը չի վերջացել, ինչո՞ւ են խանութներով շրջում: Կոնկրետ Արփինե Հովհաննիսյանին մի քանի անգամ տեսել եմ կեսօրին խանութներում հագուստ փորձելիս»,-եզրափակեց Գևորգ Մանուկյանը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am