Հայկական պատվիրակությունը մեղավոր է...ո՞րն էր կարևորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը: Բանաձեւերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը եւ անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաեւ լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները: Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձեւը: Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձեւին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն: Հայ քաղաքագետների կողմից հիմնականում ողջունվեց կատարվածը: Առաջին բանաձևի մերժումը համարվեց ողջունելի և հաղթանակ: Քաղաքագետների կողմից հնչեց տեսակետ, որ հաղթանակ է արձանագրվել: Այս տեսակետների հետ, սակայն, համակարծիք չէ քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Սարսանգին վերաբերվող բանաձևը ավելի կարևոր էր: Սա տարածքի, կոնկրետ ռեսուրսի և Արցախին խեղճացնելու ձև է: Մյուսը` թղթի կտոր էր լինելու, չհաշված` տեր ուներ: Տերը Մինսկի խումբն էր: Պարզ է` ինչո՞ւ չընդունեցին, որովհետև Մինսկի խումբը ասեց` չպետք է մտնեք ու չմտան:Մյուսը մեզ համար ավելի կարևոր էր, որ չընդունեցին: Խնդիրը ձնագնդու նման մեծանալու է: Քաղաքագետները պետք է փաստեն` ինչի՞ վրա են դատողություններ անում: Ես հակառակ կարծիքի եմ»,-ընդգծեց քաղաքագետը: Անդրադառնալով Հայաստանը ներկայացնող պատվիրակության աշխատանքներին` քաղաքագետը այն մեկ բառով գնահատեց` թույլ: «Ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականությունից չի  կարող առանձին լինել: Այն բոլոր ասպեկտներո թույլ է `մեր աչքի առաջ չի՞»,-հարցադրում արեց քաղաքագետը: Քաղաքագետը ցածր է գնահատում նաև Ազգային ժողովի աշխատանքի որակը. «ԵԽԽՎ գնացողները նույն պատգամավորներն են ու նույն նպատակադրմամբ են գնացել: Ադրբեջանը տարիների աշխատանք է տարել: Ես հարցադրում ունեմ` Եվրոպան ամբողջությամբ Ադրբեջանի ազդեցության տա՞կ է…իհարկե` ոչ : Հիմա կա երկրորդ մասը`հայկական հարցին Եվրոպան ծանոթ է 1878 թվականից և ի՞նչ է պարզվում, որ այս քաղաքականությունը ցեղասպանության բերեց: Մենք պետք է ռեսուրսը ճիշտ ու տեղին օգտագործենք»,-եզրափակեց Լևոն Շիրինյանը: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am