«Իրավունք» թերթը գրում է. «ԲՀԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ չի բացառում, որ նորից կվերադառնա քաղաքականություն, կբացի պատմության այդ էջը: «Իրավունքը» ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից հետաքրքրվեց՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում նորից կանդամակցե՞ն ԲՀԿ-ին: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից ու քաղաքական դաշտից 2015-ին՝ իշխանության պահանջով: Նրա հեռանալուց հետո ԲՀԿ-ն լքեցին գործարարներից շատերը: Նախկին ԲՀԿ-ական, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ցանկություն չունի անդամագրվելու ոչ մի կուսակցության: ԲՀԿ-ից դուրս եկած Բազմասեր Առաքելյանը էլ հրաժարվեց պատասխանել քաղաքական եւ «պրովոկացիոն» հարցերի: Արագած Ախոյանն էլ ասաց, որ Ծառուկյանն է իր համար փակել քաղաքական էջը, նա էլ կբացի: «Կլինեմ ԲՀԿ-ում, թե ոչ, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Հիմա դրա մասին չեմ մտածել»,-ասաց Ախոյանը: Քաղաքական ո՞ր թեւում կգործի Գագիկ Ծառուկյանը: Հարցին ի պատասխան՝ Ախոյանն ասաց. «Կարծում եմ՝ կենտրոնամետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը