Վտանգավոր լարում

Սիրիական բանակի և թուրք զինվորականների միջև աննախադեպ լարում է վերջին օրերին: Թուրքիան հայտարարեց, որ սիրիական ռազմական ինքնաթիռը տակառային ռումբեր է նետել Սիրիայում կռվող ընդդիմադիր ապստամբների վրա, որոնց աջակցում է Թուրքիան։ Եթե տեղեկատվությունը հաստատվի, սա կլինի առաջին ուղիղ բախումը սիրիական բանակի և թուրք զինվորականների միջև։ Թուրք զինվորականների փոխանցմամբ՝ ուղղաթիռը, որն ամենայն հավանականությամբ պատկանում է Բաշար Ալ-Ասադի ուժերին, ռումբեր է նետել «Սիրիական ազատ բանակի» մարտիկների վրա, ինչի հետևանքով զոհվել է 2 մադ, վիրավորվել՝ 5-ը։ Սիրիական բանակը դեռևս չի մեկնաբանել սույն տեղեկատվությունը։ Ըստ տեղեկությունների` ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 20-ից սկսել է Թուրքիայում պարեկություն կատարել AWACS տիպի ինքնաթիռներով։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներին մոտ կանգնած իրազեկ աղբյուրը։ Վերջինիս հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի E-3 AWACS ինքնաթիռները հոկտեմբերի 20-ից պարեկություն են կատարում Թուրքիայի օդային տիրույթում՝ մուտք չգործելով Իրաք ու Սիրիա։ Գործողության նպատակը դաշինքի ինքնաթիռների անվտանգության ապահովումն է։ Աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռներից յուրաքանչյուրի մարտական ծառայության ժամկետը կազմում է 5 ժամ։ Ամսական 70 չվերթ է իրականացվում Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնիա նահանգից։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանին Իրաքի հետ համակարգել ջանքերն ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման։ «Նախագահը ողջունել է Թուրքիայի և Իրաքի միջև շարունակվող երկխոսությունը՝ ուղղված Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի ջանքերում Թուրքիայի մասնակցության համապատասխան մակարդակի ու ձևի որոշմանը։ Երկու առաջնորդները հաստատել են կոշտ աջակցություն Իրաքի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել Թուրքիային Սիրիայի հյուսիս-արևմուտքում ԴԱԻՇ-ի դեմ կռվող սիրիական ընդդիմությանն աջակցելու համար։ ԱՄՆ-ը ավելի վաղ անհանգստություն էր արտահայտել Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ գործողություններում Թուրքիայի հնարավոր մասնակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան պետք է գործի Իրաքի կառավարության թույլտվությամբ։ Այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայի հարավ-արևելքը ենթարկվել է Սիրիայի կողմից հրթիռակոծության: Հրթիռը, որն արձակվել էր Սիրիայի կողմից, ընկել է Թուրքիայի հարավարևելյան Քիլիս նահանգի տարածքում։ 18-ամյա մի աղջիկ վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու։ Հրթիռն արձակվել էր տարածքից, որը գտնվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։ Նշենք, որ նախկինում Քիլիսը բազմիցս հրթիռակոծությունների է ենթարկվել Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի վերահսկած սահմանամերձ տարածքից։ Զոհվել է 21 մարդ, ևս մոտ 40-ը վիրավորվել են։ Թուրքական հրետանին ամեն անգամ պատասխան կրակ է բացում ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ համաձայն չէ, որ Իրաքի ներքաշվի կրոնական պատերազմի մեջ. «Մեր ֆիզիկական սահմանները մի բան են, հոգևոր սահմանները՝ մեկ այլ բան։ Մենք Սիրիայի և Իրաքի հետ ունենք մշակութային, կրոնական կապեր։ Չենք համաձայնվի, որպեսզի Իրաքը ներքաշվի կրոնական պատերազմի մեջ»։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան խնդիրներ չի տեսնում Հալեպում ստեղծված իրավիճակի շուրջ. «Բայց մենք առարկություններ ունենք։ Ես հարգելի Պուտինին ասել եմ Հալեպում խաղաղության անհրաժեշտության մասին։ Քաղաքը պատկանում է իր բնակիչներին։ Մենք բարեկամական կապեր ունենք նրանց հետ։ Եթե Հալեպը գրավեն, այդ մարդիկ կժամանեն Թուրքիա»։ Միևնույն ժամանակ, անկայուն վիճակ է Թուրքիայում: Օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում պայթյուն որոտաց Ատևտրա-արդյունաբերական պալատի շենքի մոտ։ ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է հայրենակիցներին այն մասին, որ Թուրքիայում ահաբեկչությունների սպառնալիքը նախկինի պես բարձր է։ «Պետդեպարտամենտը շարունակում է նախազգուշացնել ԱՄՆ քաղաքացիներին Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից բարձր սպառնալիքի մասին։ ԱՄՆ քաղաքացիները պետք է խուսափեն Թուրքիայի հարավարևելյան հատված ուղևորություններից և մանրամասն ուսումնասիրեն ռիսկերը՝ կապված, ընդհանուր առմամբ երկրում ուղևորությունների հետ»,-ասվում է հրապարակված նախազգուշացման մեջ։ Ինչպես նշվում է՝ այն արձակվել է սեպտեմբերի 23-ի համանման փաստաթղթի փոխարեն՝ վերջին սպառնալիքների մասին հաղորդագրությանն ի պատասխան։ Ծանուցման մեջ նշվում է, որ «հնարավոր են նոր հարձակումներ Թուրքիայում խոշոր միջոցառումների ընթացքում, զբոսաշրջային շրջաններում, ռեստորաններում, առևտրի կենտրոններում, կրոնական երկրպագության վայրերում, տրանսպորտային հանգույցներում, ավտոբուսներում, կամուրջների վրա, օդանավակայաններում, մետրոյում և նավահանգիստներում»։ «Ծայրահեղականները նաև սպառնացել են առևանգել և սպանել ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների քաղաքացիներին»,-ասվում է հաղորդագրությունում։ Թուրք-սիրական առճակատումն, այսպիսով, նոր ու ավելի վտանգավոր փուլ է թևակոխում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am