«Ժամանակ». Թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը առավելագույնս վրդովվեցրել է ՀՅԴ-ին: Ծառուկյանի նախօրեին արած հայտարարությունից հետո ՀՅԴ գրասենյակում կուսակցական հավաք է եղել:
ՀՅԴ խմբակցության առաջին դեմքերը զայրացած հայտարարել են, որ նման բան չի կարող լինել եւ չպետք է լինի, քանի որ Ծառուկյանի վերադարձը կնշանակի բոլոր պայմանավորվածությունների խախտում:
Կուսակցական հանդիպման ժամանակ անգամ որոշում է կայացվել երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից առաջ գնալ Սերժ Սարգսյանի մոտ եւ ներկայացնել իրենց կատեգորիկ դեմ դիրքորոշումը Ծառուկյանի վերադարձի հետ կապված:
Բացի այդ, ՀՅԴ-ն կարծում է, որ նախագահը պարտավոր է իրենց կարծիքն էլ հաշվի առնել նման որոշումներ ընդունելիս:Սակայն, մեզ հասած տեղեկություններով, երեկ այդ հանդիպումը չի կայացել: ՀՅԴ-ի այս խուճապահար վարքագիծը փաստում է, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը նշանակում է իրենց վերջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը