Դավիթ Հարությունյանի մշակած համակարգը հղկված կոռուպցիոն «սխեմա» է հիշեցնում

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մշտապես համարվել է Հայաստանի իշխանական բուրգի ամենակրթված ներկայացուցիչներից մեկը: Սակայն ոչ ոք չի կարող պնդել, որ ինտելեկտուալ լինելը նաեւ ազնիվ եւ կոռումպացված չլինելու երաշխիք է: Մասնավորապես, Դավիթ Հարությունյանի կողմից վերջերս հեղինակած նախաձեռնություններից մեկը` պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար ավիատոմսերի ձեռքբերման նոր ներդրված համակարգը, ավելի շուտ լավ մշակված եւ հղկված կոռուպցիոն «սխեմա» է հիշեցնում: Ինչպես հայտնի է՝ մեկ ամսից ավել է, ինչ պետական պաշտոնյաներն իրենց գործուղումների համար ավիատոմսերը կարող են ձեռք բերել բացառապես govtravel.am ինտերնետային կայքի միջոցով: Նոր համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինի, եթե այն նախկին գործողի՝ տուրիստական գործակալություններից ավիատոմսեր գնելու գործընթացի հետ զուգահեռ ներդրվեր, այդ դեպքում ակնհայտ կդառնար. տուրիստական ընկերություննե՞րն են էժան ավիատոմս առաջարկում, թե՞ վերը նշված էլեկտրոնային համակարգը: Սակայն, չգիտես ինչու, ոչ թե մրցակցային տարբերակն ընտրվեց, այլ ավիատոմսի բոլոր գնումները մեկ խողովակով իրականացնելու տարբերակը: Ու այս տարբերակը «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի համար տարեկան մոտ 150 մլն դրամի լրացուցիչ եկամուտ է ապահովում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընկերության տնօրենը Արթուր Թունյանն է, որը Դավիթ Հարությունյանի ամենամերձավոր անձանցից է: Նոր համակարգի միջոցով հսկայական եկամուտներ կստանա նաեւ իսպանական «Ամադեուս» ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչը` «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ այս ընկերության ղեկավարների մեջ եւս հայերի դեռեւս անհայտ անուններ կան: Իսկ թե ինչո՞ւ, թերեւս միայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է հայտնի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am