Հայաստանում կոշիկի արտադրությունը առաջիկա երեք տարիների ընթացքում մեծ վերելք կունենա: Այս մասին «Երեւան» տոնավաճառի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Նրա խոսքով` կոշիկի արտադրությունը զարգացնելու համար հարկավոր է նորագույն սարքավորումներ ներկրել մեր երկիր: «Կոշիկ ասելով միայն կաշին ի նկատի չունենք: Կոշիկի արտադրության համար անհրաժեշտ մնացած բաղադրիչները եւս պետք է Հայաստանում արտադրվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սուքիասյանը:
Գործարարը նշեց, որ միջոցներ կհատկացվեն` սկզբնական շրջանում արտադրանքը Հայաստանում, ապա նաեւ Հայաստանից դուրս իրացնելու համար: «Մեզ անհրաժեշտ են նոր սարքավորումներ` մրցունակ արտադրանք ստեղծելու համար», հավելեց նա:
«Երեւան» տոնավաճառի երրորդ հարկը նախատեսված է լինելու հայկական արտադրության կոշիկի վաճառքի համար:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը