Սերժ Սարգսյանը ներկա է եղել «Երեւան» տոնավաճառ առեւտրի կենտրոնի բացմանը. Լուսանկարներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ներկա է գտնվել նաեւ «Երեւան» տոնավաճառ առեւտրի կենտրոնի բացմանը. Կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է «ՍԻԼ Կոնցեռն» ընկերությունը: Տոնավաճառի շինարարությունը սկսվել է 2016թ.-ի հունվար ամսին և շահագործման է հանձնվել 2016թ.հոկտեմբերին։«Երևան Տոնավաճառը» տեղակայված է 6 հեկտար հողատարածքի վրա, որից առաջին փուլի շրջանակներումկառուցվել է 3 հարկանի շենք, յուրաքանչյուր հարկը՝ 4 300 քմ, բակային հատվածում գտնվող առանձին տաղավարներ՝ 5 000 քմ ընդհանուր մակերեսով, գրասենյակային տարածքների համար նախատեսված 4 հարկանի շենք՝ ընդհանուր 700 քմ մակերեսով, 5 հարկանի հյուրանոցային շենք՝ ընդհանուր 1100 քմ մակերեսով և պահեստային տարածքներ՝ ընդհանուր 2 300 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքներին մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200 000 դրամ: Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ` ամսական միջին 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով, որից 80-ը տոնավաճառը սպասարկող անձնակազմն է, իսկ մնացյալը առևտրի տաղավարների աշխատակիցներն են: Տոնավաճառում տեղակայված է եռահարկկառույց, որն իրենից ներկայացնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող շինություն.առաջին հարկում գործում են քանակով 170 մանրածախ վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվում է շուրջ 50 տեսակի ապրանքատեսակ, այդ թվում՝ սպասք, տեքստիլ, էլեկտրոնիկա, գրենական պիտույքներ, աքսեսուարներ, մաքրության միջոցներ, օծանելիք, խաղալիքներ և այլն, երկրորդ հարկում գործում են քանակով 170մանրածախ վաճառքի համար նախատեսված առևտրիտաղավարներ, որտեղ վաճառվում է հագուստ: Շենքի առաջին երկու հարկերում գործքում են շուրջ 340 վաճառքի տաղավարներ:Իսկ շենքի 3-րդ հարկը՝ ընդհանուր 4 300 քմ մակերեսով նախատեսվում է կազմակերպել հայրենական արտադրության կոշիկների մասնագիտացված մեծ շուկա, որը լուրջ խթան կհանդիսանա տեղական կոշիկի արտադրության զարգացման համար: Նշված նպատակին է ուղղված նաև ՛՛Սիլ Կոնցեռն՛՛ ՍՊԸ կազմի մեջ մտնող ՛՛Հայէկոնոմբանկ՛՛ ԲԲԸ-ի հետ համատեղ մշակված և ներդրված հատուկ վարկատեսակը, որը նախատեսված է կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտոնյալ պայմաններով վարկավորման համար, այն է՝ 15% տարեկան տոկոսադրույքով, մինչև 4 տարի մարման ժամկետով վարկերի տրամադրումը: Իսկ բակային տարածքում տեղակայված են թվով 109 մեծածախ առևտրի համար նախատեսված տաղավարներ, որտեղ վաճառվում է ավելի քան 40 ապարանքատեսակ, այդ թվում՝ շինանյութ, մալուխներ, սնունդ, սպասք, տնտեսական, սպորտային պարագաներ, դիզայնի պարագաներ, քիմիական մաքրման նյութեր, թունաքիմիկատներ և այլն։ Բոլոր տաղավարներըհագեցված են գերժամանակակից օդափոխության սարքավորումներով,անվտանգության և հակահրդեհային համակարգերով։Առևտրի կենտրոնում նախատեսված է 3 մուտք. 2-ը՝ Սևանի փողոցի կողմից, 1-ը՝ Արշակունյաց պողոտայից։ Տոնավաճառումկգործի ՛՛ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՛՛ ԲԲԸ – ի ՛՛ԵՐԵՎԱՆ՛՛ մասնաճյուղը, ՛՛Սիլ Ինշուրանս՛՛ ԱՓԲԸ ապահովագրական ընկերության  սպասարկման գրասենյակը, Ին Լոբի տուրիստական գործակալությունը, Ալֆա Ֆարմ դեղատնային ցանցիդեղատունը, Հյուրանոց, Սրճարաններ, Արագ սննդի կետեր, ինչպես նաև ՀՀ տարածքում նախադեպը չունեցող բացօթյա կինոթատրոն, որն իրենից ներկայացնում է ավտոկայանատեղիում տեղադրված 70 քմ մակերեսով ժամանակակից էկրան և հնարավորություն է տալիս կինոդիտումն իրականացնել ավտոմեքենաներից։   Տոնավաճառի թիրախային նպատակն է համարվում ժամանակակից առևտրի մշակույթի խթանումը։ Նշվածը հանդիսանում է առաջին փուլով իրականացված աշխատանքները, որի գործարկումից անմիջապես հետո ձեռնամուխ ենք լինելու երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացմանը, որն իրենից ենթադրում է տոնավաճառի ևս 20 000 քմ ընդլայնում՝ 400 առևտրի տաղավարների կառուցում, որն էլ իր հերթին կստեղծի լրացուցիչ 450 աշխատատեղ: Երկրորդ փուլով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել սույն թվականի հոկտեմբեր ամսվա վերջին և նախատեսվում է ավարտել 2017 թ. գարնան վերջ: Կառույցի առաջին փուլի իրականացման նպատակով կատարվել է շուրջ 2 500 000 000 ՀՀ դրամ ներդրում։ Ներդրումներն իրականացվել են Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցներից, ինչպես նաև վարկային ծրագրերի միջոցներից։ Նախահաշվարկի տվյալներով այս երկրորդ փուլի իրականացման ծրագրերի արժեքը կազմում է 1 500 000 000  ՀՀ դրամ։ Երկրորդ փուլի շինարարական աշխատանքների իրականացմանը նախատեսվում է ներգրավել շուրջ 200 աշխատակից՝ միջինը ամսական 200 000 ՀՀ դրամ աշխատավարձով: Այսպիսով 2017թ.-ի ամռանը Երևանը կունենա 43 000 քմ տարածքով, 850 մանրածախ և մեծածախ առևտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որը կստեղծի շուրջ 1000 աշխատատեղեր՝ միջինը ամսական 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով:   Հաշվի առնելով հանգամանքը, որ այսօր  հոկտեմբերի 27-ն է, տոնավաճառի բացմանը նախատեսված երաժշտական հատվածը կտեղափոխվի այլ օր:        

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am