Գյումրեցի տասներեքամյա թափառական երեխային հատյնաբերել է հայտնի սպորտսմենի քույրը եւ ահազանգել լրագրողներին

Տերյան փողոցը գտնվում է Գյումրու պատմական հատվածում, կամ այսպես կոչված Հին Քաղաքի Սլոբոդկա թաղամասում, ռուսական Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի մատուռից ոչ հեռու: Այստեղ` թիվ երեսուն տուն հասցեում,  որ ապրում է Մայիլյանների ընտանիքը: Այս ընտանիքի մասին, թերեւս, չիմանայինք էլ, եթե գյումրեցի հայտնի սպորտսմեն Աշխարհի կրկնակի չեմպիոն եւ Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Գալստյանի քույրը` Հերմինե Գալստյանը,  չահազանգեր: Բանն այն է, որ օրեր առաջ մասնագիտությամբ մանկավարժ Հերմինե Գալստյանը երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս, երթուղային տասքու մեջ տեսել է ցնցոտիավոր մի պատանու: Փորձել է խոսել հետը և պարզվել է, որ տասներեքամյա Սրեգեյ Մայիլյանը բառացիորեն ոչ մի տեղ չունի գնալու եւ հայտնվել է փողոցում: " Ես Սերգեյին տարա մեր տուն, հաց տվեցի, ասացի, որ լվացվի մաքրվի: Հետո իմացա իրենց տան տեղը ու մեքենայով բերեցի տուն: Երբ մտանք տուն,  հայրը կատաղած հարձակվեց երեխայի վրա: Մտածեց, թե երեւի Սերգեյը ինչ որ բան է գողացել ինձանից ու ես եկել եմ բողոքելու: Միանգամից հասկացա ու ասացի, որ նման բան չկա, ես եկել եմ իրենց օգնելու համար: Արդեն մի քանի օր է ես այցելում եմ այս ընտանիք ու փորձում ինչ որ բանով օգտակար լինեմ: Ինքներդ էլ կտեսնեք, խայտառակ պայմաններում ուղղակի գոյություն են քարշ տալիս",- պատմեց Հերմինե Գալստյանը "Հայելիի" հետ զրույցում: Սերգեյի ընտանիքի հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ: Մայրը մահացել է մի քանի տարի առաջ: Քրոջը ամուսնացրել են, հավանաբար, անցյալ տարի, տակավին տասնվեց կամ տասնհինգ տարեկանում: Այժմ արդեն տասնյոթամյա Մարգարիտան հետ է վերադարձել հայրական տուն` հինգ ամսեկան երեխան ձեռքին: Երեխայի հայրությունը չի ճանաչվել: Ամուսնությունը որպես այդպիսին եղել է ապօրինի: Ճակատագրի հարվածների տակ գրեթե կոտրված այս ընտանիքի մեծ մայրն էլ անկողնային  հիվանդ է: Իսկ տասներեքամյա Սերգեյը զբաղվում է աղբահավաքությամբ,  որի դիմաց վճարում են այն ընտանիքները, որոնց աղբը տանում է աղբանոց` ով ինչպես պատահի` հագուստ, սնունդ, դրամ. մինչեւ հինգ հարյուր դրամի չափով: Այս ընտանիքի առանց այն էլ մռայլ առօրյան ավելի է գորշանում խորթ մոր ներկայությամբ: Մեր այցելության ժամանակ վերջինս նախ փորձեց իրեն ներկայացնել որպես հարազատ, ապա արդեն սկսեց դրսեւորել բավական ագրեսիվ վարք եւ գրեթե սկանդալ սարքեց հենց մեր ներկայությամբ: Բարի վարքով և նկարագորվ առանձնապես աչքի չընկնող այս կնոջ եւ այս ընտանիքի հանդեպ հարկ է, որ որոշակի ուշադրություն դարձնեն նաեւ ոստիկանները` անչափահասներին` ֆիզիկական եւ հոգեբանական հնարավոր բռնություններից զերծ պահելու համար: Իսկ այս ընտանիքը, փաստացի,  ունի ամեն ինչի կարիք` սկսած օրվա հացից մինչեւ աթոռ,  սեղան կամ վառելափայտ: Ա. Գրիգորյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am