Ալիևի ջղաձգության պատճառը

Երեկ Երևանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Մինչ ՀՀ իշխանությունների հետ հանդիպումը` Երևանում հայաստանյան լրագրողների հետ հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա հայտարարեց, որ Անջեյ Կասպշիկի գլխավորած դիտորդական խմբի ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին շարունակում են հավատարիմ մնալ բոլոր կողմերը․ «Կա պայմանավորվածություն ընդլայնելու դեսպան Կասպշիկի առաքելությունը, և այստեղ մեր այցի նպատակն է աշխատել մի քանի դետալների վրա այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար: Հետաքննական մեխանիզմների հարցը ևս շարունակում է մնալ սեղանին: Մենք՝ համանախագահներս, լիովին աջակցում ենք դրան: Նախագահները համաձայնել են դիտարկել հետաքննական մեխանիզմների նախագիծ, դա հարց է, որով ևս պետք է զբաղվել»: Ռուսաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասուլիսի ժամանակ Ուորլիքն ընդգծել էր, թե նախագահների հանդիպումների կարևոր թեմաներից մեկը «օկուպացված տարածքների ազատումն է»: Լրագրողների հարցին ի պատասխան, ամերիկացի համանախագահը չհերքեց, որ նման հայտարարություն է արել և կոչ արեց ընդհանուր կոնտեքստից ոչինչ չառանձնացնել․ «Կարգավորման բոլոր բաղադրիչները պետք է լինեն սեղանին և քննարկվեն: Դուք չեք կարող ընտրել մեկ հարց և հանեք այն կոնտեքստից: Պետք է լինի քննարկում Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի մասին, բայց պետք է լինի նաև անկեղծ քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Կան նաև այլ հարցեր․ մենք պետք է խոսենք նաև փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի վերաբերյալ: Պետք է անկեղծ խոսենք, թե միջազգային խաղաղապահ զորքն ինչ տեսք է ունենալու և ինչ լիազորություններ է ունենալու, ինչպես նաև միջանցքի վերաբերյալ քննարկում պետք է լինի: Այս բոլորը միասին կազմում են համակարգային կարգավորումը»: Երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել էր, թե ինքնավար հանրապետության կարգավիճակն է այն առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Ամերիկացի համանախագահը Երևանում ասաց, որ ողջունում է Ալիևի հայտարարությունը, քանի որ այն հիմք է դնում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկմանը. «Նախագահ Ալիևը բացել է քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, բոլորս սա պետք է ողջունենք: Մենք պետք է ունենանք անկեղծ քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ․ կողմերի դիրքորոշումները կարող են չհամընկնել, բայց կարևոր է, որ այս հարցերը դրվեն հանրային քննարկման Հայաստանի, Ադրբեջանի, և Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից: Այսպիսով, ես ասել եմ Բաքվում և կրկնում եմ այստեղ, որ մենք ողջունում ենք նախագահ Ալիևի հայտարարությունը ոչ թե որովհետև դա վերջին խոսքն է, այլ որովհետև նա այս հարցը դնում է քննարկման: Եվ բոլոր հարցերը, որ մասն են կազմում կարգավորման պետք է դրվեն քննարկման ոչ միայն մասնավոր կերպով, այլ լայն հանրության համար»: Եթե ամփոփենք, Ուրոլիքի ասուլիսը, ապա կարող ենք արձանագրել, որ Անջեյ Կասպշիկի գլխավորած դիտորդական խմբի ընդլայնման և Հետաքննական մեխանիզմների հարցը շարունակում են մնալ բանակցությունների սեղանին: Բայց ասվածից կարելի է եզրակացնել, որ եթե հայկական կողմը դրանք ընդունել է, ապա կրկին ադրբեջանական կողմը համառորեն համաձայնություն չի տալիս դրանց կիրառման վերաբերյալ: Հաջորդը` Ուորլիքը, ըստ էության, ադրբեջանական և ռուսական մամուլի` կոնտեքստից դուրս առանձին տարրերը` «տարածքային» և «խաղաղապահների» հարցերը քննարկելու սովորույթին վերջակետ է դրել, ընդգծելով, որ ոչ ոք իրավունք չունի իրեն դուրեկան դրույթն առանձնացնել: Ու եթե քննարկվում է ինչ-որ տար` ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ միասին, այլ ոչ թե առանձին: Այսինքն` կամ բոլոր հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում և պայմանավորվածություններ են ձեռքբերվում, կամ ոչինչ համաձայնեցված չէ: Սա, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների` տարիներ շարունակ բանակցային գործընթացն աղավաղելու, բացառապես տարածքային ամբողջականության թեմայով բարձրաձայնելու քաղաքականության մերժում է: Միջնորդներն, այսպիսով, կարելի է արձանագրել, որ բավական կոշտ են տրամադրված թե՛ ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնման, թե՛ կարգավորման սկզբունքներով առաջ ընթանալու հարցում: Թերևս, հենց դրանով է պայմանավորված Ադրբեջանի իշխանությունների նյարդային պահվածքը` մեկ ԱՄՆ-ի, մեկ ՌԴ-ի պաշտոնյաներին հակառակվելն ու սահմանային միջադեպերը կրկին թեժացնելը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am