ԵԽ-ում դատապարտել են Թուրքիային

Եվրոպայի խորհրդարանում Թուրքիայի մամուլի ազատության հարցով գումարված նիստի ժամանակ արձանագրվել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո լրագրողների վիճակն ավելի է վատացել, հաղորդում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը: Տարածաշրջանային քաղաքականության ԵՄ հանձնակատար Կորինա Կրետուն Թուրքիայում առկա դրությունը «մտահոգիչ և անընդունելի» է որակել` հորդորելով թուրքական կառավարությանը վերացնել մամուլի ազատության առջև դրված բոլոր խոչընդոտները: ԵԽ ամենամեծաքանակ խմբի` Քրիստոնեա-դեմոկրատների անունից խոսող գերմանացի խորհրդարանական Ռենատ Սոմերն ասել է, որ «Թուրքիայում խոսքի և մամուլի ազատություն չի մնացել և սկսվել է վհուկների որս»: ԵԽ սոցիալ-դեմոկրատների անունից ելույթ ունեցող Քաթի Փիրին, ով Թուրքիայի հարցով զեկուցող է, հորդորել է ազատ արձակել Թուրքիայում բանտարկված բոլոր լրագրողներին: «Լրագրողները բանտերում են ոչ թե գործած հանցանքների, այլ արտահայտած մտքերի պատճառով»,- նշել է նա: Կանաչների խմբակցության անունից հանդես եկող գերմանացի խորհրդարանական Ռեբեկա Հարմսն էլ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գիշերն անվանել է Թուրքիայի «քաղաքական կյանքի ամենավատ պահերից մեկը»: Նիստից առաջ մամուլի ասուլիս է հրավիրել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, ում դեմ լրտեսության և պետական գաղտնիքները հրապարակելու մեղադրանքներով Թուրքիայում դատական գործ է հարուցված: Նա լրագրողների հետ զրույցում աջակցություն է խնդրել Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության համար:

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am