Այսօր լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսելով իր և ՀԱԿ-ի նախկին անդամների հետ համագործակցության մասին, նշեց, որ որեւէ բան չեմ բացառում: Մեր կուսակցությունը իր քաղխորհրդով բացառության մի սկզբունք է դրել՝ մենք չենք համագործակցի այն ուժերի հետ, որոնք Մարտի 1-ից հետո արդարացրեցին այդ գործընթացը եւ գնացին պաշտոններ ստացան՝ Սերժ Սարգսյանի հետ բաժակ զրնգացնելով եւ ասելով, թե ինչ է եղել, կարելի է նաեւ մարդ սպանել, իշխանություն վերցնել եւ այդ իշխանության մասն ենք կազմում, որ ավելորդ արյունահեղություն չլինի: Այս անհեթեթ մոտեցումն ունեցող քաղաքական կուսակցությունները ուղղակի իշխանական տաշտակից օգտվողներ են, եւ այս երկրին, պետությանը ավելի մեծ վատություն են արել, քան գործող իշխանությունը, որն այդ ոճրագործությունը գործեց, որովհետեւ իրենք են այն հենարանը, որով լղոզում են այս երկիրը»,- ասաց նա: Արամ Սարգսյանը նշեց, որ իրենք դաշինքներ կկազմեն այն կուսակցությունների հետ, որոնց հետ գաղափարական ընդհանրություն ունեն:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը