Այսօր Ազգայի Ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ նման պայմանագրի իրագործումը դադարեցվի, նշեց. «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու մասին խոսք չի եղել: Մենք կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ առաջ գնանք, այժմ քննարկման մեջ ենք և որևէ որոշում չկա»,- ասաց նախարարը:
Հարցին, թե այն բանից, որ Արարատի մարզում շահագործման հանձնված «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածը կրկին փակվել է և կամուրջներ են կառուցվում, կարելի՞ է ենթադրել, որ ճանապարհահատվածը շահագործման է հանձնվել թերի վիճակում, նախարարը պատասխանեց, որ կան կամուրջներ, որոնք նորոգվում են: Դիտարկմանը, թե այնտեղ նաև անցումներ են կառուցվում, ինչը «Հյուսիս-Հարավ» ՊՈԱԿ-ի տնօրենը բացատրում է այն բանով, որ նախնականները չեն համապատասխանել չափանիշներին և սահմանված բարձրության պայմաններում բեռնատարները չէին կարողանա անցնել, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ հարցին այդեն ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանել է»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը