Հանդիպել են Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները

Բրյուսելում կայանալիք` ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների  ժողովից  առաջ Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի  ՊՆ ղեկավարներն առանձին հանդիպում են ունեցել. տեղեկացնում է Ermenihaber-ը: Թուրքական  Mynet լրատվական կայքը, հղում անելով ռազմական աղբյուրների, նշում է,  որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի մանրամասները: Մասնավորապես` խոսվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղի ունեցող օպերացիայի մասին, որի նպատակն  է քաղաքը մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից: Նշվում է, որ կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն` ԻՊ-ի դեմ պայքարի  հիմնական սկզբունքների հարցում: Հանդիպման ժամանակ Թուրքիայի  պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը շեշտել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի  այժմ  ԻՊ-ի վերահսկողության  տակ գտնվող Մոսուլ, Ռաքքա և Թելաֆ քաղաքների  ժողովրդագրական պատկերը խախտվի: Իրենց համաձայնությունն են տվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան  Իվ լե Դրիանը: Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Թուրքիայի  կողմից Մոսուլի օպերացիային մասնակցության հարցին: «Իրաքում կոալիցիայի օդային օպերացիային մասնակցելու հարցում  ոչ մի խոչընդոտ չկա: Մեր ինքնաթիռները պատրաստ են գործել»,- ասել է Ըշըքը: Նա նաև զգուշացրել  է, որ Մոսուլից սկսվելու է զանգվածային արտագաղթ, և գաղթողներն առաջին հերթին շարժվելու են դեպի Թուրքիա, իսկ աղթի հետևանքով քաղաքական ու սոցիալական մի շարք խնդիրներ են առաջանալու ոչ միայն  տարածաշրջանային երկրների, այլ նաև  Եվրոպայի համար:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am