Խամենեին կասկածի տակ է առել Արևմուտքի անկեղծությունը
РИА Новости-ն հայտնում է,որ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կասկածի տակ է առել Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում արևմտյան երկրների կոալիցիայի մտադրությունների անկեղծությունը:
«Այդ պետություններն իրենց բոլոր հարցերը դիտարկում են սեփական շահերի պրիզմայով և չեն մտածում ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում ահաբեկչությունն արմատախիլ անելու մասին:ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ պահանջում են փոխել Սիրիայի կառավարությունը, մինչդեռ պատերազմն ավարտվելու համար անհրաժեշտ է բացահայտել այն սանձազերծողներին և հակամարտությանը նպաստող գործոնները», - ասել է Խամենեին:
Խամենեին նաև հայտարարել է, որ Սիրիայի հարցում Իրանի բռնած դիրքը խելամիտ է և հիմնված Սիրիայի ժողովրդի ու օրինական կառավարության աջակցման սկզբունքի վրա:
