ԻՊ խմբավորման դեմ պայքարը կլինի շարունակական/տեսանյութ/

Իրաքյան բանակը ԱՄՆ-ի և այլ երկրների աջակցությամբ շարունակում է առաջխաղացումը դեպի Մոսուլ, որը վերջին երկու տարիների ընթացքում հանդիսանում է կարևոր հենարան, «Իսլամական պետություն» խմբավորման և այսպես կոչված «խալիֆայության» համար, որը իր կենտրոնն է հռչակել սիրիական Ռաքքա քաղաքը: Մոսուլի անկման պարագայում Ռաքքան կլինի հաջորդը: Սակայն, ինչպես կարծում է «Սև դրոշներ: ԴԱԵՇ-ի վերելքը» գրքի հեղինակ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Ջոբի Ուորիքը, «խալիֆայության» վերացումը չի վերացնի «Իսլամական պետություն» խմբավորումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Անցած տարվա ընթացքում միջազգային և տեղական ուժերի ճնշման արդյունքում «Իսլամական պետություն» խմբավորումն ունեցավ մեծ տարածքային և մարդկային կորուստներ, ինչպես նաև զրկվեց ֆինանսական շատ աղբյուրներից: Չնայած դրան՝ խմբավորումը կատաղի դիմադրություն է ցույց տալիս Մոսուլի համար մղվող մարտերում: Տեղի ազգաբնակչության ահաբեկումը խմբավորման պայքարի միջոցներից մեկն է: «Իրաքում մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող անձնակազմին տեղեկացրել են, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Մոսուլից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաֆինա անունով բնակավայրում սպանել է 15 հոգի և նրանց մարմինները գցել գետը՝ մնացած բնակչությանն ահաբեկելու համար: Հոկտեմբերի 19-ին նույն գյուղում խմբավորումը 6 հոգու ձեռքերից կապել է ավտոմեքենային և շրջել այդպես գյուղով մեկ», ասում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խոսնակ Ռուպերտ Քոլվիլը: Մոսուլի անկումը ուժեղ, սակայն ոչ վերջնական հարված կլինի «Իսլամական պետությանը», ասում է Ջոբի Ուորիքը: «Դա գաղափարախոսություն է, որ պահպանվելու է մեզանում, և վախենամ՝ դրա դեմ պայքարը տևի շատ տարիներ»: Ուորիքը «Իսլամական պետություն» խմբավորման վերելքը կապում է ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժման հետ: «Եթե մենք կենտրոնանայինք Ալ Քայիդայի վրա և չհետապնդեինք Սադամ Հուսեյնին, կարծում եմ պատմությունը կընթանար այլ ձևով, և մենք այսօր չէինք ունենա նման թշնամի»: Նա ասում է, որ խմբավորումն իր մեջ է արտացոլում համաշխարհային ահաբեկչության գաղափարը: Նրա կարծիքով, «Իսլամական պետություն» խմբավորումը փոխարինել է Ալ Քայիդային նույնիսկ ավելի ծայրահեղ արտահայտմամբ քանի որ խմբավորումը դիմել է այնպիսի քայլերի, որոնք չեն արվել նույնիսկ Ալ Քայիդայի կողմից: Ըստ Ուորիքի՝ այն բոլոր սարսափելի տեսարանները, կապված խմբավորման իրականացրած մարդկանց գլխատումների ու զանգվածային սպանությունների հետ, որոնցից զերծ էր Ալ Քայիդային, մեծապես ազդել են մարդկանց վրա: Հազարավոր մարդիկ մեկնել են Մերձավոր Արևելք՝ կռվելու «Իսլամական պետություն» խմբավորման համար: Երբ խալիֆայությունը վերանա, նրանցից շատերը կվերադառնան իրենց երկրներ: Ըստ Ուորիքի՝ այդ երկրների իշխանությունները ցանկալի է մեկուսացնեն այդ ահաբեկիչ զինյալներին և օգտագործեն նրանց ջիհադիստների դեմ պայքարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am