Կառավարութայն այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել Գյուղատնտեսական պետական տեսչությունը լուծարելու մասին փաթեթ:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փորձեց ընդհատել վարչապետին, սակայն Կարեն Կարապետյանը հորդորեց իր խոսքն ավարտելուց հետո առարկությունները հայտնել:
Գյուղնախարարին հետաքրքիր էր, թե լուծարելուց հետո ում կանցնի տեսչության լիազորութունները:
«Լուծարելու հետ կապված ու՞մ է անցնելու այդ գործառույթը, որովհետև ես տեղյակ չեմ ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում», - հարցրեց նախարարը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կոնկրետ տվյալ տեսչության դեպքում պետհամարանիշներ տրամադրելու գործառույթը կտրվի ոստիկանությունը, իսկ մյուս գործառույթները կվերացվեն:
«Իսկ իր գործառույթները ձեզ բավարարու՞մ էին»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Իգնատի Առաքելյանն ասաց, որ իր մտքին կար այդ տեսչությունը լուծարել: Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ նախարարի միտքը հաշվի առնելով են որոշել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը