«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը: Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնք բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ-ից նման մտադրության գոյությունը հաստատեցին: «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը ՀՀ ՊԵԿ-ին եւ կառավարությանը քննարկել իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները «համաներելու» նպատակահարմարությունը: Ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում»,- պատասխանեցին ՊԵԿ-ից: Կարելի է ենթադրել, որ այս խնդրի վերջնական պատասխանը տարեվերջին կամ եկող տարվա սկզբին նոր միայն կհստակեցվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը