Ռիհադ Մահրեզն անցել է Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից
«Ոսկե գնդակի» հիմնադիր France Football-ը հրապարակել է մրցանակի 30 հավակնորդների ցուցակը: France Football-ի երկրպագուներից քվեարկությանը մասնակցել էր 1.606 մլն մարդ և ամենաշատ ձայները հավաքել էր «Լեսթերի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը ՝37 տոկոս : Նրա հաջորդում են Լիոնել Մեսսին (27 տոկոս) և Կրիշտիանու Ռոնալդուն (21 տոկոս): Մյուս հավակնորդները չեն կարողանում հավաքել 4 տոկոսից ավելի ձայն: Այս տարի Մահրեզն օգնեց «Լեսթերին» տանել սենսացիոն հաղթանակ Անգլիայի առաջնությունում: Գարնանը PFA-ը ճանաչեց ալժիրցուն ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ:
