Ամերիկացի յուրաքանչյուր տասն ընտրողներից գրեթե յոթն այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են CNN հեռուստաալիքի եւ ORC կորպորացիայի հարցման տվյալները: Բացի այդ, ԱՄՆ-ի բնակ իչների մեծամասնությունը կարծում Է, որ Քլինթոնի հաղթելու դեպքում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը չի ընդունի ընտրությունների արդյունքները:Հարցման համաձայն՝ Քլինթոնի հաղթանակին հավատում Է ամերիկացիների 68 տոկոսը: Մոտավորապես երկու ամիս առաջ, երբ անցկացվում էր նախորդ հարցումը, այդպես Էր կարծում հարցվածների 59 տոկոսը: Հունիսին նրանց թիվը կազմում Էր 55 տոկոս:Բացի այդ, ամերիկացիների 66 տոկոսը կարծում է, որ ձայները կհաշվվեն առանց սխալների: 2008 թվականի ընտրություններից առաջ այդպես Էր կարծում 58 տոկոսը, 2004 թվականին՝ 72 տոկոսը:Ընտրողների 77 տոկոսը կարծում է, որ բոլոր ձայների հաշվումից հետո տանուլ տված թեկնածուն կընդունի իր պարտությունը:
Ամերիկացիների միայն 35 տոկոսն է կարծում, որ Թրամփը կընդունի ընտրությունների արդյունքները, եթե տանուլ տա, 61 տոկոսը հակառակ կարծիքին է: Մոտավորապես 22 տոկոսը կասկածում է, որ Քլինթոնը պարտվելու դեպքում կճանաչի ընտրությունների արդյունքները:Հարցումը հոկտեմբերի 20-23-ն անցկացվել է 1017 չափահաս ամերիկացիների, այդ թվում՝ 916 գրանցված ընտրողների շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը