Սիրիայի տարածքից հրթիռակոծվել է Թուրքիան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի տարածքից հրթիռ են նետել Թուրքիայի Քիլիսի նահանգի Էլբեյլի շրջանի վրա: Հրթիռակոծության հետևանքով մի մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: Նշվում է, որ մեկ տարվա ընթացքում ԻՊ-ի կողմից նետված հրթիռների հետևանքով Թուրքիայի սահմանամերձ շրջաններում մահացել է 22 մարդ:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:
