Դատապարտյալները Skype են ուզում

ԱԺ-ում այսօր «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին հարց ուղղելով՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Բնականաբար, քվեարկելու ենք կողմ, սակայն հետո նման լավ նախագծերը դնելու եք դարակներում: Ուտոպիստական նախագծեր մի բերեք ԱԺ, անիմաստ է»: Նա նաեւ նշեց, որ նույն ՔԿՀ-երում արտագաղթի պատճառով կան շատ կալանավորներ, որոնք այլեւս որեւէ հարազատ չունեն երկրում. «Սակայն մարդիկ ունեն տեսակցության իրավունք. նրանք խնդրում են՝ մի սքայփ (Skype) տեղադրել ՔԿՀ մի սենյակում, որ կարողանան մի կես ժամ շփվել ՌԴ-ում գտնվող իրենց հարազատների հետ: Այդ հարցը երեք տարի է՝ չկարողացաք լուծել, ու հիմա էլ այս բարի ցանկությունների հռչակագիրն եք դնելու դարակում: Հիմա դատապարտյալներն օրենքով իրենց վերապահված այդ իրավունքը ինչպե՞ս իրացնեն»: Սուրեն Քրմոյանը նշեց, որ խորքային խնդիրներ ունեն հիմա երկարատեւ տեսակցության հետ կապված. «Հիմա Կարմիր խաչի հետ համագործակցում ենք, որ գոնե  մեկ-երկու տեղում այդ համակարգիչները տեղադրենք: Հույս ունեմ՝ հաջորդ քննարկմանը գոնե մեկ-երկու պիլոտային ծրագիր կներկայացնենք: Ինչ վերաբերում է բուն նախագծին, ապա դատապարտյալների կողմից մեծ ցանկություն կա՝ ներգրավվելու համար այդ ծրագրերում, այլապես կրկնահանցագործության ռիսկը մի քանի անգամ կմեծանա, քանի որ դատապարտյալների մեծ մասը նաեւ սոցիալական խնդիրներ ունեցողներ են»: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մոտ երեք հարյուր դատապարտյալի հասցե կարող է տալ փոխնախարարին, որոնք աշխատանք չունեն. «Եկեք իրենց տեղավորենք աշխատանքի հետո՝ մյուսներին: Ես կարող եմ էլեկտրոնային մեյլով ձեզ ուղարել նրանց հասցեները: ԲՀԿ-ն, ցավոք, չի կարող դա անել, սակայն չեմ կարծում, որ հարցն այդպես բարդացնելու կարիք կա, որ դիմում եք ՄԱԿ. կարող ենք ԱԺ հանգանակություն անել ու տեղադրել սքայփ: Հասկանում եմ, որ անվտանգության խնդիր կա, ռիսկերից ապահովագրելու խնդիր կա, սակայն կարող ենք տարբերակները քննարկել»: Սուրեն Քրմոյանը վստահեցրեց՝ եթե տեխնիկական խնդիրը չլուծվի, կդիմեն ԱԺ. «Այժմ Պրոբացիայի ծառայությունը ազատության մեջ գտնվողների հետ աշխատում է»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am