Ժամանակը գեղարվեստական ընկալման մեջ

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի «Ժամանակի նոր չափումներում»  պատմվածքների ժողովածուն, որում հեղինակի ընկալումներն են իր և մեր ապրած ժամանակի, դրանում խմորվող իրադարձությունների մասին: Գիրքը նվիրված է Կարինե Ռաֆահելյանի մոր՝ Սիրանուշ Գրիգորյանի հիշատակին: «Արձակում վաղուց է արժևորված պարզ խոսքը, միևնույն ժամանակ խիտ ասելիքը, նոր պատկերների ու ընդհանրացումների միասնական համատեղումը: Այս բոլորը կա այս ժողովածուում: Կարինե Ռաֆայելյանի այս ընտրանին պարզապես հնչեցնում է շատ վաղուց կուտակվածը, որ իր ներսում գերխիտ շերտեր ունի՝ մարդու և նրա շրջակա աշխարհի, հաճախ բիրտ ու առարկայական, նաև բարդ ու սովորական: Իսկ պատմողի ճկուն ձայնը նոր կարելի է համարել. դա աշխարհի անհարթությունները վայելած ու ճաշակած մարդն է, ով կարծես ապրել է դեռ իր ծնունդից էլ առաջ և ապագան տեսնելու զարմանալի ունակությամբ է օժտված» ,- կարդում ենք գրքի խմբագիր Անի Փաշայանի առաջաբանում: Հոկտեմբերի 29-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում կկայանա ,,Ժամանակի նոր չափումներում,, գրքի շնորհանդեսը՝ գրական աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ստորև ներկայացվող հատվածը ,,Սասունցի Դավթի հայացքի ներքո,, պատմվածքից է. Օրը երեկոյանում էր, կայարանամերձ քառակուսիները` քիչ-քիչ դատարկվում: Մութն իր բարի թևերով աշխարհի աչքից թաքցնում էր շուկայի աղբը, արկղերի ծանրության տակ կքած կանանց ցավատանջ դեմքերը, Սասունցի Դավթի` հարկահաններին պատուհասելու պատրաստ Թուր Կեծակին ու քնած մտագարից փողերը գողացած լակոտի և ոստիկանի գաղտնի գործարքը… Հետո վարորդն ու ոստիկանը գրեթե նախրապանի ճարպկությամբ իրենց քառակուսիներից դեպի ավտոբուս քշեցին դեռ գործը չավարտած առևտրականներին: Բոլորի հոգնած դեմքերին գծագրվել էր բութ երանությունը. ավարտվել էր ակտիվ աշխատանքային առօրյան: Շատերն արդեն ննջում էին` շուտով տուն հասնելու ապահով հույսով: Վարորդն անսովոր փութկոտությամբ բացեց իր խցիկի դուռը, ցատկեց բազկաթոռին, միացրեց շարժիչը, և այն է, պիտի պոկվեր տեղից, երբ կատաղի արագությամբ հրապարակ մտավ մեկ ուրիշ մեքենա: Ուղևորները մի պահ չըմբռնեցին, թե ինչ կատարվեց, չհասկացան, թե ինչն էր երկու վարորդների միջև ծագած կատաղի ծեծկռտուքի պատճառը: Բայց ոչ բառարանային եզրույթների արանքում հնչող հատուկենտ արտահայտություններից պարզ դարձավ կատարվածի ինչն-ինչոցը: -Դու ուշացար, դրա համար էլ ես բարձեցի,- հևում էր ուղևորներով լի ավտոբուսի վարորդը: -Ուշացա՞,- վայրենի ձայնով ոռնում էր մյուսը,- ուշացա՞: Ե՛ս չուշացա, դո՛ւ շուտ էկար: Ուշանայի էլ` ե՛ս էի բարձելու. է՛դ էր պայմանը: Կատաղի հաշվեհարդարը շարունակվում էր: Ոստիկանն արդեն լքել էր իր թագավորությունը` երկու վարորդների հետ էլ հաշիվները շահեկանորեն փակած: Իսկ լուսնի լույսի տակ ու Սասունցի Դավթի սահմռկած հայացքի ներքո անտարբեր հետաքրքրությամբ գիշերային համայնապատկերն էին դիտում իրենք` ավտոբուսի մեջ բարձվածները` սպասելով սեփական բախտի նոր ցոլացումներին» :  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am