WikiLeaks. Օբաման ստել է
Gazeta.ru-ն՝ հղում անելով WikiLeaks-ին հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստել է՝ հավաստիացնելով, որ անտեղյակ է եղել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից համակարգչային անձնական սերվերը էլեկտրոնային փոստով ծառայողական նամակագրության համար օգտագործելու մասին: Կազմակերպության Twitter-ի գրառման համաձայն՝ Քլինթոնի շրջապատի «նոր նամակները ցույց են տալիս, որ Օբաման ստել է, երբ հայտարարել է, որ տեղյակ չէր Քլինթոնի կողմից էլեկտրոնային փոստի մասնավոր հասցեի օգտագործման մասին»: WikiLeaks-ը ներկայացրել է 2015 թվականի մարտի 7-ին Շերիլ Միլզից Ջոն Պոդեստին ուղղված նամակի բովանդակությունը: Միլզը նախկինում՝ 2009-2013թթ., ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի ղեկավարն էր: Կազմակերպության մեջբերած նամակում այսպիսի տող է պարունակվում. «Մենք պետք է դա «մաքրենք». նա նրանից նամակներ ունի, որոնք էլփոստով են ուղարկվել, և դրանց վրա state.gov գրված չէ»:
