Չի բացառվում, որ բարեգործության պատրվակով մարդկանց են շորթում

Մեզանում արդեն տարածված երեւույթ է դարձել, երբ տարբեր պատրվակներով զանգահարում են քաղաքացիների բնակարաններ եւ խնդրում որոշակի գումար փոխանցել ծանր հիվանդությամբ տառապող երեխայի կամ վիրավորված զինվորի բուժման համար: Կամ ինչ-որ երիտասարդ աղջիկներ հենց փողոցում են մոտենում անցորդներին եւ առաջարկում գումար հանգանակել նման նպատակներով: Հատկապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում այդ միջոցներով գումար հավաքողների թիվը զգալիորեն աճել է` զանգահարում կամ մարդկանց են մոտենում ամենատարբեր պատրվակներով, տարբեր անձինք եւ ամեն անգամ՝ նոր հնարքներ բանեցնելով: Օրինակ, վերջին շրջանում հիվանդ երեխաներին օգնելու առաջարկով փորձում են իբրեւ իրենց հրապարակած մանկական ամսագրերը վաճառել` հավաստիացնելով, թե հավաքված ամբողջ հասույթը կամ դրա որոշակի տոկոսը ծախսվելու է բարեսիրական նպատակներով: Ի դեպ, որեւէ մեկը չի փորձում պարզել, թե ովքե՞ր են այդ հանգանակությունը կազմակերպողները եւ արդյոք իրենց բարի կամքով նվիրաբերված գումարներն այն նպատակներո՞վ են ծախսվում, ինչում իրենց հավատացրել են: Ի վերջո, չի բացառվում, որ այդպիսի բարեսիրական հանգանակությունները պարզապես ինչ-որ անձանց համար «բիզնես» ծավալելու միջոց են, այլ կերպ ասած` նրանք խաբեությամբ մարդկանցից գումար են շորթում` բարեգործության անվան տակ: Ի վերջո, նաեւ հետաքրքիր է, թե որքանո՞վ է օրենքն արտոնում նման նախաձեռնությունները, եւ ովքե՞ր կարող են այդպիսի գործունեությամբ զբաղվել, որպեսզի մարդիկ ակամա խաբեբաների զոհ չդառնան: Իրավաբան ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հավաստմամբ` օրենքը չի կարգավորում այդ դաշտը, եւ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ամեն մեկը կարող է որեւէ կազմակերպություն հիմնել կամ նույնիսկ առանց իրավաբանական գրանցման մարդկանցից գումարներ հավաքել` հիվանդներին, կարիքավորներին օգնելու պատճառաբանությամբ: Եվ այդպիսի պայմաններում առանց լուրջ հետաքննություն իրականացնելու հնարավոր չէ պարզել` իրականում տվյալ մարդը բարեգործակա՞ն մղումներով է այդ գործունեությունը ծավալում, թե՞ այդ ճանապարհով պարզապես փորձում է գումար շորթել քաղաքացիներից։ «Օրենքը չի սահմանում` ցանկացած մարդ իրավունք ունի՞ օգնություն հավաքել երրորդ անձանց համար, թե՞ դրանով միայն արտոնագրված կազմակերպությունը կարող է զբաղվել: Բարեգործության մասին օրենքը միայն սահմանում է, որ այդպիսի գործունեությամբ կարող է զբաղվել իրավաբանական կարգավիճակ ունեցող անձը կամ կազմակերպությունը: Բայց թե որտեղ պետք է այդ կազմակերպությունը գրանցված լինի, ինչպե՞ս պետք է վերահսկվի նրա գործունեությունը, որպեսզի ֆինանսական հոսքերն արդյունավետ եւ նպատակաուղղված ծախսվեն, այս մասին օրենքը լռում է»,- պարզաբանում է իրավաբանը։ Մ. Խաչատրյանի հավաստմամբ` հեռախոսազանգերով, փողոցում կամ անգամ սոցիալական ցանցերում բարեգործության պատրվակով գործունեություն ծավալողները պարտավոր են հաշվետու լինել պետական կառույցներին, հանրությանը, որպեսզի նրանց իրականացրած ցանկացած ծրագիր թափանցիկ լինի հանրության այն շերտերի համար, որոնք ներգրավվում են այդ ծրագրերում իբրեւ դոնորներ: Այլապես ոչ ոք երաշխավորված չէ, որ իրեն կարող են քաղաքակիրթ ձեւով շորթել: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am