Հոկտեմբերի 25-ին «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավարած պատվիրակությունը այցելել է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին և շնորհակալություն հայտնել Ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին համատեղ աշխատանքի համար:
«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Հարությունյան, նոր պաշտոնի նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնում մեր համատեղ աշխատանքի, համագործակցության համար», — ասել է Ալեքսեյ Միլլերը:
Ներկայացնելով Հրանտ Թադևոսյանին՝ «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահը նշել է, որ նա իր ախատանքային գործունեության տասնյակ տարիներ նվիրել է Հայաստանի գազի ոլորտին: Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրենին և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու և բարդ պաշտոնում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության դրական արդյունքներին, որոնք վերաբերում են բաժանորդների թվի ավելացմանը, գազաբաշխիչ ցանցի զարգացմանը, գազի սպառման ծավալների աճին: Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս:
«Էլեկտրաէներգետիկայի առումով շարունակում ենք առաջ շարժվել և այս ուղղությամբ ունենք մեծ ներուժ, այդ թվում արտահանման համար: Ցանկանում եմ նշել, որ այս առումով „Գազպրոմ Արմենիա“-ն կարող է վստահ լինել իր տնտեսական ապագայի հարցում», — նշել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը:
Խոսելով ձմռան շրջանին նախապատրաստվելու մասին՝ Ալեքսեյ Միլլերը ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համապատասխան բոլոր աշխատանքները կատարված են 100 տոկոսով:
ՀասարակայնությանևԶԼՄ-ներիհետկապերիծառայություն
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը