Ստացվում է, որ այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, չի կարող ասել Լավրո՞վը

Ուրեմն, քանի դեռ հայ-թուրքական մերձեցման օրերին այդ գործի գլխին էր նորին մեծություն Ամերիկան, հայ արեւմտամետները մեռան Թուրքիան վարդագույն ներկայացնելով, իսկ երբ այսօր, ըստ իրենց, Լավրովը Թուրքիային հրավիրում է Ղարաբաղի հարցին միջամտելու, Թուրքիան վատն է, ռուսներն էլ ծախում են Ղարաբաղը։ Բավականին հետաքրքիր տրանսֆորմացիա են ապրել նաեւ նրանք, որոնք ժամանակին հայ-թուրքական պրոտոկոլներում նախապայմաններ ու վտանգներ չէին տեսնում։ Օրինակ, Շարմազանովը եւս դժգոհ է Լավրովից, ասում է, թե այդկերպ Լավրովը Թուրքիային հրավիրում է միջամտելու Ղարաբաղի հարցին։ Նա հանկարծ հասկացել է, որ Թուրքիան չի կարող Ղարաբաղի հարցում անաչառ լինել, քանի որ պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Ի՞նչ պատահեց, պարոն Շարմազանով, չէ՞ որ նույն միտքը՝ գրեթե նույն բառերով, հայտնել էր նաեւ Սերժ Սարգսյանը, որը պրոտոկոլները մեկնաբանելիս հատուկ ընդգծում էր, որ Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում։ Ստացվում է, որ այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, չի կարող ասել Սերյոժա Լավրո՞վը։ Մեր կարծիքով՝ Սերգեյ Լավրովի եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունների միջեւ տարբերություն, այնուամենայնիվ, կա։ Խոսքը դրանց վտանգավորության աստիճանի մասին է։ Սերժ Սարգսյանի այն ժամանակվա հայտարարությունն առավել վտանգավոր էր, քանի որ ամրագրվում էր նաեւ խայտառակ փաստաթղթի ստորագրմամբ, մինչդեռ Լավրովի հայտարարությունն ընդամենը ռուս-թուրքական հարաբերությունների ներկա կարգավորման ընթացքը ստուգելու քաղաքական հնարք է։ Դեռ պետք է հասկանալ, թե Ռուսաստանն ինչպիսի պահվածք է ակնկալում Թուրքիայից Ղարաբաղի հարցում։ Ի վերջո, հարց է՝ Ռուսաստանին ձեռնտո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմի առկայությունն այս հարցում։ Եթե դա ձեռնտու լիներ, Ղարաբաղի հարցը վաղուց լուծված կլիներ հօգուտ Ադրբեջանի, մինչդեռ ողջ աշխարհն այսօր գործ ունի դե ֆակտո անկախ Ղարաբաղի հետ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am