Նոր արշավ ընդդեմ Պուտինի, կամ ինչպես սեղմել օղակը

Օբամայի վարչկազմն ընդդեմ Պուտինի Ռուսաստանը լուսավոր հեռանկարներ է տեսնում Արևմուտքի հետ հարաբերություններում՝ մամլո ասուլիսում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք չէ, որ մռայլ պատկեր ենք նկարում, մենք տեսնում ենք շատ լուսավոր հեռանկար, ուր ցանկանում ենք շարժվել բոլորի հետ, այդ թվում՝ եվրոպացի և ամերիկացի գործընկերների»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ Բայց, ինչպես երևում է, Ռուսաստանի հայացքը դեպի արևմուտք դեռ շատ է արհամարհված: Բանն այն է, որ օրերս, բավական ուշագրավ մեղադրանք է հնչել Ռուսաստանի նախագահի հասցեին: ԱՄՆ վարչակազմը ֆինանսների նախարարի հայտարարությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոռումպացվածության մասին իր դիրքորոշման ամենալավ արտահայտությունն է: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ և ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: «Ֆինանսների նախարարության այդ հայտարարությունն ամենալավ կերպով արտացոլում է վարչակազմի դիրքորոշումը»,-ասել է նա: Օրեր առաջ համացանցում տարածվեց BBC-ի ֆիլմը` Ռուսաստանի նախագահի հարստությունների ու կատարած հանցագործությունների մասին մեկնաբանություններով` ընդ որում նաև պաշտոնական Վաշինգտոնի կողմից, Օբամայի վարչակազմի ներկայացուցչի մակարդակով: BBC-ի ֆիլմում ամերիկյան գերատեսչության ներկայացուցչի պաշտոնական մեկնաբանության առկայությունը, Պեսկովի խոսքով, վկայում է, թե ով է կանգնած դիրիժորական վահանակի մոտ։ Ֆիլմի բովանդակությունը Կրեմլում համարել են «մտացածին և զրպարտություն»։ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ կոռուպցիոն բնույթի մեղադրանքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին անհրաժեշտ է ապացուցել, սակայն Մոսկվան դա չպահանջի։ Նման հայտարարություն է արել պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով երկկողմ հարաբերությունների վրա ֆիլմի հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ երկու պետությունների կապերը լավագույն վիճակում չեն, և նման սուտը հազիվ թե կարողանա ավելի բարդացնել դրանք։ Ռուսաստանում Պուտինի վարկանիշը նվազել է Ուշագրավ սոցհարցում է հրապարակվել օրերս, որը վկայում է այն մասին, Ռուսաստանի հասարակության շրջանում, թերևս դժգոհության որոշակի աճ է նկատվում երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: «Լևադա»-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների շրջանում մեծանում է մտահոգությունը երկրի տնտեսական վիճակի առնչությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այդ են վկայում «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումները։ Ըստ հանրային հարցումներ անցկացնող կենտրոնի հետազոտությունների, Պուտինը նմանատիպ վարկանիշ է ունեցել նաև 2014թ. մարտին՝ մինչև Ղրիմի անեքսիան։ Ուշագրավ է, որ Ղրիմի անեքսիայից հետո, հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը, դրական է պատասխանել ռուսաստանցիների միայն 45 տոկոսը։ «Վերջին կես տարվա ընթացքում իր կարծիքը դրականից բացասականի է փոխել ռուսաստանցիների մոտ 15 տոկոսը», - ասված է «Լևադա»-ի զեկույցում։ Հարցին, թե արդյո՞ք զարգացումները երկրում տանում են դեպի փակուղի, դրական է պատասխանել հարցվածների 34 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ նույն հարցին հունիսին դրական էր պատասխանել միայն հարցվածների 22 տոկոսը։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշը նույնպես նվազել է՝ մինչև 56 տոկոս։ Նրա ղեկավարած կառավարության գործունեությունը դրական է գնահատել հարցվածների կեսը միայն՝ 50 տոկոսը։ Այդուամենայիվ, «Լևադա» կենտրոնի փորձագետները նկատում են, որ և՛ Պուտինի, և՛ ընդհանրապես կառավարության վարկանիշը Ռուսաստանում այսօր ավելի բարձր է, քան եղել է մինչև 2014թ. մարտը։ Այնուամենայնիվ հարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցիների շրջանում մեծանում է մտահոգությունը երկրում ստեղծված տնտեսական վիճակի շուրջ։ Թեև, ըստ կենտրոնի, ռուսաստանցիների մոտ հայրենասիրական տրամադրությունները գերակշռում են երկրում առկա տնտեսական ճգնաժամից դժգոհության նկատմամբ։ Թամար Բագրատունի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am