«Իրավունք» թերթը գրում է. «Մոսկվայում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլի» սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Խնդիրն այն է, որ նա սպանությունից շաբաթներ առաջ հայտարարություն էր տարածել, որ իր ունեցվածքը խլել է ԱԺ պատգամավոր Ալեքսանյանը, իրեն էլ ինչ-որ ժամանակով առեւանգել եւ պատանդ է պահել: Եվ ինչքան էլ, որ այդ հայտարարությունից մեկ օր հետո հերքել էր, թե խմած է եղել ու չի իմացել, որ իրեն ձայնագրում են, մեկ է, այդ հերքումն ընկալվեց որպես նորից պատանդ չդառնալու ցանկություն:
Եվ այսքանից հետո, այն էլ Ս. Ալեքսանյանի մեկ այլ աշխատակցի հետ Մոսկվայում նրա սպանությունը պետք է, որ գար ու կասկածանքի տեսքով բախվեր նախկին շեֆին:
Ինչ է մտածում պատգամավորն իր նախկին աշխատակցի սպանության մասին՝ պարոն Ալեքսանյանից դեռ պարզել մեզ չհաջողվեց: Իսկ նրան մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ Ալեքսանյանն անակնկալի է եկել՝ լսելով Արմենի սպանության մասին, եւ չի էլ պատկերացնում, թե ով կարող էր նման բան անել: Ըստ նույն մարդկանց. «Ալեքսանյանը շոկի մեջ էր, երբ լսեց «Ձկնկուլի» մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը