«Ինչպե՞ս կարող է Կարեն Կարապետյանը Հերմինե Նաղդալյանի ականջից բռնել». Վահան Բադասյան

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, նախկինում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ահազանգի շուրջ արձագանքները շարունակվում են: Պարզվում է՝ Բադասյանին արձագանքել է նաեւ Մովսես Հակոբյանը: Ըստ մամուլի հրապարակման՝ Բադասյանն ու Հակոբյանը այս թեմայով հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Բադասյանն ասել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, ուղղակի իրեն վրդովեցրել է դպրոցներում «մայր ու աղջկա ինստիտուտի մասին» վարչապետի հայտարարությունը: Հիշեցնենք, որ Բադասյանը հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Նախկին պատգամավորը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ էր արել պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը: Մեզ հետ զրույցում Բադասյանը հաստատեց Հակոբյանի հետ հեռախոսազրույցի մասին լուրը, սակայն նշեց. «Մենք մարտական ընկերներ ենք, հաճախակի ենք զրուցում իրար հետ բանակում առկա խնդիրների վերաբերյալ: Մեր կապը չի խզվում»: – Պարոն Բադասյան, ձեր ահազանգին արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ «Սիփան» ընկերությունը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Նա ասել է, որ այդ ընկերությունը մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: – Ես ասել եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է: Ասում են կապ չունի Մովսես Հակոբյանը, բայց «Սիփան» ընկերության տնօրենը նրա եղբայրն է: Կապ ունի՞, թե ոչ: – Էլ ո՞ր ընկերություններն են հաց մատակարարում բանակին: – Մյուսը «Ավանգարդ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը գնդապետի աստիճան ունեցող, բայց իրականում դասալիք Գաստիկն է: Հաց է մատակարարում նաեւ Արցախի բանակի շտաբի պետի սեփական ձեռնարկությունը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի  եղբոր ընկերությունը: Այսինքն գեներալիտետին պատկանող ընկերություններն են զբաղվում հացի արտադությամբ: Սրանք կարո՞ղ են պատահականություն լինել, կարող են, բայց մի քիչ շատ է պատահականությունը: Երկրորդ. իրենք մրցույթը շահել եմ մեկ կիլոգրամ ցորենը 173 դրամով: Շուկայում ցորենի գինը 90 դրամ է, իրենք ցորեն են գնում, 1 կիլոգրամից 750 գրամ ալյուր ստանում, 250 կիլոգրամ թեփը տալիս ալրաղացին՝ իր ծախսերը հոգալու համար: – Դուք դիմել էիք Կարեն Կարապետյանին: Որեւէ արձագանք ստացե՞լ եք: -Ոչ, ոչ մի արձագանք չկա: – Իսկ դուք սպասո՞ւմ եք նրա արձագանքին: – Ոչ, չեմ սպասում, ինքը չի կարող արձագանքել, որովհետեւ դրա նպատակը չունի: … Օրինակ ինչպե՞ս կարող է Կարեն Կարապետյանը Հերմինե Նաղդալյանի ականջից բռնել՝ գողության համար: Ինքը էնտեղ մեծ գործեր է շահում շինարարական, վերանորոգման՝ միլիոնների հասնող: Ինքը չի կարող նրա ականջից բռնել, ինքը չի կարող անդրադառնալ Էջմիածնում կատարված սպանություններին, որով նույնիսկ քրեական գործ չեն հարուցել: – Վարչապետին կհաջողվի՞ հարթել իրավիճակը եւ 2017-ի ընտրություններին ընդառաջ շահեկան վիճակ ստեղծել իշխանության համար: – Իշխանությունները վերցնելու են 75-80 տոկոս, մյուս 20-25 տոկոսը բաժանվելու է այն կուսակցություններին, որոնք միշտ հայտ են ներկայացնում անձամբ Սերժ Սարգսյանին, որ ախոռամանին մոտիկ լինեն: Դա ՀՅԴ-ն է, ՀԱԿ-ն է, ԲՀԿ-ն է, ՕԵԿ-ն է, որ վեր է ածվել Հայկական վերածնունդի: Մի խոսքով մեր ժողովուրդը պետք է հույս չփայփայի 2017-ի ընտրությունների հետ: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հեղինակություն ունեցող մարդիկ 2 տոկոս էլ չեն հավաքում: «Սասնա ծռերն» ինչո՞ւ ապստամբեցին, որովհետեւ միակ ձեւը դա է այսօր, ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխելը անհնար է: Սահմանադրության համապատասխան կետը թաղված է: Հայրենասեր մարդիկ միայն պետք է ապստամբության միջոցով հարցը լուծեն: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am