«Հրապարակ»-ը մոտ 15 օր առաջ գրել էր, որ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը, կամ էլ կարող է հաստիքը կրճատեն, քանի որ ժամանակին այն ստեղծվել էր Գեորգի Կուտոյանի ստաժը լրացնելու եւ ԱԱԾ պետի պաշտոնի համար պահանջվող կարգավիճակն ապահովելու համար:
Երեկ թերթը տեղեկացավ, որ տեղակալի պաշտոնը կրճատել են, այժմ Արթուր Դավթյանն ունի 4 տեղակալ: Բաբայանին, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առայժմ որեւէ պաշտոն չի առաջարկվել։ Թերեւս, Ամերիկյան համալսարանում դասաժամերը կավելացնի: Երեկ նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը