«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տեւական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռեւս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել եւ հեռացել, ինչի հետեւանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է:
Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է: Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել:
Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի եւ անեզթոզոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ հետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը:
Շահվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաեւ հորդորեց այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաեւ հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը