Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք Սիրիայում սեփական ուժերով էլ կարող են պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ առանց ԱՄՆ-ի աջակցության:
Այս մասին գրել է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Մենք ԱՄՆ-ին էլ ենք ասել, որ սեփական կարողություններով էլ կարող ենք դուրս հանել ահաբեկիչներին Սիրիայից: ԱՄՆ-ն իր խոսքի տերը եղա՞վ քրդերի հարցում: Չեղավ: Նրանց աջակցած քրդական խմբավորումները էթնիկ զտումներ են սկսելու Սիրիայի հյուսիսում: Դրանց խնդիրը ԻՊ-ը չէ», - հայտարարել է Չավուշօղլուն:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը